Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 18:40
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջիկներին այցելության համար խորհուրդ տրվող գինեգործական շրջանների առաջատար յոթնյակում

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջիկներին այցելության համար խորհուրդ տրվող գինեգործական շրջանների առաջատար յոթնյակում

Արմինֆո. Հայաստանը գրավել է գինու հայտնի պարբերականներից Wine Enthusiast-ի ուշադրությունը՝ ներկայացնելով երկիրը որպես 7 նորագույն գինեգործական շրջաններից մեկը, որը պետք է լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցելավայրերի ցանկում: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

Հայաստանից բացի ցուցակում է նաև Կրետե կղզին, Նյու Ջերսին, Ուկո հովիտը (Արգենտինա), Ուրուգվայը, Տեխաս Հիլ քանթրին և Լուգանան (Իտալիա):

 

Մասնավորապես, հոդվածում խոսվում է Հայաստանի գինեգործության հնագույն պատմության մասին, ինչի մասին վկայում են Արենիի քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, գինեգործության ծաղկման մասին խորհրդային ժամանակաշրջանից հետո, երբ երկրում 1920-ական թվականներից վերացվեցին մասնավոր գինեգործական ձեռնարկությունները, իսկ խաղողը օգտագործվում էր բացառապես կոնյակի արտադրության համար:

 

Հրապարակման ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://www.wineenthusiast.com/culture/travel/up-and-coming-wine-

regions/?fbclid=IwAR0fv2w0ncf8rstmFc1y6aY_bX15EXlOpSorLEfK55s7YkI699U3d_JBRdI .

 

Նշենք, որ Wine Enthusiast-ը ամսագիր և կայք է, որը մասնագիտանում է գինիների, ոգելից խմիչքների, սննդի և ճանապարհորդության ոլորտում: Ամսագիրը հիմնադրվել է 1988 թվականին Նյու Յորքում։ Ունի ավելի քան 500,000 ընթերցող:

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 12,5 մլն լիտր գինի, ինչը 14,1%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը (մեկ տարի առաջվա 2,7% կրճատման դիմաց) ։