Երեքշաբթի, 23 Հունվարի 2024 18:25
Նաիրա Բադալյան

Հայաստանում կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանքը կարող է արտահանվել ԵՄ երկրներ

Հայաստանում կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանքը կարող է արտահանվել ԵՄ երկրներ

Արմինֆո. Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

 

Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա: