Արմինֆո.Իդրամով արդեն կարող ես վճարել կայանատեղի համար, և ինչպես միշտ՝ մեկ հպումով, առանց ջանք գործադրելու։ Հիմա պատմենք՝ որքան արագ ու պարզ կարող ես կատարել վճարումն ու էլ չանհանգստանալ ավտոմեքենադ կայանելիս։
Կայանատեղի՝ նույն ինքը «կարմիր գծերի» Ա և Բ գոտիների համար Idram&IDBank հավելվածով վճարելու նպատակով պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ավտոմեքենայի վճարումներ» բաժին, ընտրել կայանման վճարում տարբերակը, լրացնել անհրաժեշտ տվյալները՝ չմոռանալով նշել նաև վճարվող տևողությունը և վճարել։
Կարող եք կատարել վճարումը նաև հիշված վճարումների բաժնից։
Ծառայությունը հասանելի է նաև idbanking.am և banking.idram.am առցանց հարթակներում, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալներում։
Մի լավ նորություն ևս․ խաղարկում ենք վառելիքի քարտեր։ Պայմաններն, իհարկե, շատ պարզ են․
Փետրվարի 9-ին պատահականության սկզբունքով կընտրվեն 5 հաջողակներ, որոնք կստանան 50.000 դրամ արժողությամբ վառելիքի քարտ idplus լոյալության հարթակում։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |