Արմինֆո."ՄՏՍ"-ը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության' "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ (Viva - MTS ապրանքանիշ) 100% բաժնետոմսերի Fedilco Group Limited ընկերությանը (Կիպրոսի Հանրապետություն) վաճառքի գործարքի փակման մասին:
Ինչպես ասվում է ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ, գործարքի պարագծի մեջ է մտել նաև "ՄոբիԴրամ" ՓԲԸ-ն, որը Հայաստանի շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգ է, "ՄՏՍ Հայաստան"-ի 100% դուստր ընկերություն:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ "ՄՏՍ - Հայաստան" ընկերության փաստացի վերահսկող բաժնետեր հանդիսացող ռուսական "Մոբիլնիե ՏելեՍիստեմի" կորպորացիան դիմել է ՀԾԿՀ' Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited-ից (որը մտնում է "ՄՏՍ Հայաստան"-ի բաժնետերերի շղթայի մեջ) "ՄՏՍ Հայաստանի" 100% բաժնետոմսերը ձեռք բերելու խնդրանքով: "Նախատեսվում է, որ գործարքի արդյունքում "ՄՏՍ Հայաստան" ընկերության բաժնետերերի շղթան կկրճատվի, ինչը կապահովի ՄՏՍ-ի և "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի առավել արդյունավետ փոխգործակցությունը: Ընկերությունը կշարունակի մնալ ՄՏՍ խմբի անդամ և կվերահսկվի ՄՏՍ-ի կողմից", - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հունվարի 17-ին կարգավորիչը մերժել էր համաձայնություն տալ "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքմանը: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեմ է արտահայտվել այն հիմքով, որ արդեն իսկ հավանություն է տվել ՄՏՍ Հայաստանի բաժնետոմսերի՝ մեկ այլ հայտի շրջանակներում վաճառքի հայտին, ինչպես նաեւ "ելնելով պետական շահերից":
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ՀԾԿՀ-ը հավանություն էր տվել "ՄՏՍ Հայաստանի" 100% բաժնետոմսերի վաճառքին կիպրական Fedilco Group Limited-ին "ՄՏՍ Հայաստանի" միակ բաժնետեր Aramayo Investments Limited-ից։ Նշվում էր, որ գործարքի կնքումից հետո "ՄՏՍ Հայաստանը" կդադարի լինել ՄՏՍ խմբի' ռուսական հեռահաղորդակցության օպերատոր ""Մոբիլնիե ՏելեՍիստեմի"-ի անդամ: