Ուրբաթ, 26 Հունվարի 2024 17:00
Նաիրա Բադալյան

Մեկ տարում հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրի շահառուների թիվն աճել է 33% - ով․ ՊԵԿ

Մեկ տարում հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրի շահառուների թիվն աճել է 33% - ով․ ՊԵԿ

Արմինֆո. 2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ:

 

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, 2023 թվին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: «Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ», - ասվում է հաղորդագրությունում։

 

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2015-2023 թվականների ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ։