Արմինֆո.Վառելիքի թվային քարտերն արդեն հասանելի են մի շարք լցակայաններում, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կետերում կարող եք խնայել՝ ձեռք բերելով մատչելի վառելիք։
Ran Oil, Arm Petrol, Flash բենզալցակայաններ և Erebuni գազալցակայաններ. այս կետերի համար վառելիքի քարտեր կարող եք ձեռք բերել idplus հավելվածում և ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչի չափն, ի դեպ, կտեսնեք անմիջապես գնացուցակում։
Idplus-ի նախագծերի ղեկավար Աղավնի Կնյազյանի խոսքով՝ վառելիքի քարտով վճարելն ավելի մատչելի է և արագ․ «Վառելիքի թվային քարտերը հարմար են նրանով, որ Դուք նախապես ձեռք եք բերում վառելիքի որոշակի քանակ, որը հետո ծախսում եք տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Քանի որ Դուք կարող եք վառելիքի քարտով նաև կիսվել, ստացվում է, որ ընտանիքի համար ձեռք կբերեք միանգամից ավելի շատ լիտրեր և հետևաբար նաև՝ ավելի շատ կխնայեք։ Մենք աշխատում ենք լցակայանների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներն ընտրության ավելի լայն հնարավորություն ունենան», - ասել է Աղավնի Կնյազյանը։
Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կատալոգ» բաժին, սեղմել «Վառելիքի քարտեր» կոճակը, ապա ընտրել լցակայանն ու որոշել վառելիքի չափը, վերջում վճարել Իդրամով, և վառելիքի քարտը պատրաստ է։ Լցակայանում պետք է պարզապես տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus վառելիքի քարտով և հենց idplus հավելվածով սքանավորել QR կոդը։
idplus. պլյուսում են բոլորը։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |