
Արմինֆո. Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսին ակնկալվում է 5000-ից ավել ընկերությունների ցուցադրություն, ավելի քան 100 000 առևտրային ներկայացուցիչների այցելություն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։
