Երեքշաբթի, 13 Փետրվարի 2024 17:01
Ալեքսանդր Ավանեսով

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը

Արմինֆո. «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով: Ինչպես հաղորդել է ՌԴ վերահսկիչ մարմինը, փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչն այդ հանքային ջուրն օգտագործելուց հետո կերակրափողի այրվածքներ է ստացել:

 

"Կասեցվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ներկրված 0,5 լ ծավալով ապակե տարայով <Ջերմուկ> հանքային ջրի իրացումը: Նշվում է, որ շշերի արտադրության ամսաթիվը 2023 թվականի դեկտեմբերի 28 - ն է։ Այն ընկերությունների անձնական գրասենյակներ, որոնց հաշվեկշռում նշված է տվյալ արտադրանքը, ուղարկվել են լրացուցիչ ծանուցումներ։ Ձեռնարկված միջոցները թույլ կտան հնարավորինս սեղմ ժամկետում նվազեցնել պոտենցիալ վտանգավոր ապրանքի ձեռք բերման ռիսկերը", - հավաստիացրել է «Ռոսպոտրեբնադզորը»։

 

Հանքային ջրից տղամարդու թունավորման մասին նախօրեին հաղորդել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա ասելով՝ ջրի փոխարեն փակ շշում քացախ է եղել։ Հանգամանքները պարզելու համար ներգրավվել են ՆԳՆ-ն և դատախազությանը։ "Ջերմուկ" ջրի 24 արկղ արդեն առգրավվել է ... Դիմում եմ նաև հանրապետության բնակիչներին. մինչև բոլոր հանգամանքները պարզելը մի օգտագործեք "Ջերմուկ" ապրանքանիշի արտադրանքը", - գրել է Մեյնյալոն Telegram-ում։