
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել է 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները և 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը և E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը: Փոփոխության արդյունքում կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ Դ նոր տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

