Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:07
Ալինա Հովհաննիսյան

Մարտի 31-ից "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը կսկսի Երևան-Տյումեն չվերթների իրականացումը

Մարտի 31-ից "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը կսկսի Երևան-Տյումեն չվերթների իրականացումը

Արմինֆո. "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը հաղորդել է Երևան-Տյումեն չվերթի մեկնարկի մասին: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն,  այդ ուղղությամբ ավիափոխադրումները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 26-ը:

 

Հիշեցնենք ,որ "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019 թվականին:

2021 թվականի հունվարին ընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է շահագործողի վկայական (AIR OPERATOR CERTIFICATE) am AOC 072 համարը, որը "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ի կարգավիճակը փոխել է ավիաընկերության և որը թույլ է տալիս շահագործել քաղաքացիական օդանավեր։

2021 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ՔԱԿ-ից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումների իրականացման վկայական (REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE) համար 04, որը թույլ է տալիս ավիաընկերությանը կատարել կանոնավոր ավիաչվերթներ հետևյալ ուղղություններով՝ < Զվարթնոց > օդանավակայանից. Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Կրասնոդար-Երևան, Երևան-Դոնի Ռոստով-Երևան, Երևան-Սոչի-Երևան, Երևան-Սամարա-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան; < Շիրակ > օդանավակայանից ' Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սոչի-Գյումրի, Գյումրի-Սամարա - Գյումրի, Գյումրի-Սանկտ Պետերբուրգ-Գյումրի