Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 16:12
Ալինա Հովհաննիսյան

Ապրիլի 13-ից Transavia ավիաընկերությունը կսկսի իրականացնել Լիոն-Երևան-Լիոն չվերթները

Ապրիլի 13-ից Transavia ավիաընկերությունը կսկսի իրականացնել Լիոն-Երևան-Լիոն չվերթները

Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը:

 

Ինչպես հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին: Ավիատոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ transavia.com:

 

Հիշեցնենք, որ Transavia-ն նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ ։ Հիմնված է Ամստերդամի օդանավակայանում: Ունի Transavia France-ի դուստր ձեռնարկություն։ Ավիաընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է նաև Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում։ Transavia ավիաընկերությունը Նիդերլանդներում ունի հինգ հիմնական հանգույց՝ Ամստերդամի, Ռոտերդամի, Գրոնինգենի, Մաստրիխտի և Էյնդհովենի օդանավակայանները, որտեղից փոխադրողը կանոնավոր և սեզոնային թռիչքներ է իրականացնում դեպի Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկոյի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի քաղաքներ: Իսկ Transavia France դուստր ընկերությունն իր հանգույցն ունի Փարիզի Օրլի օդանավակայանում։