
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին դանդաղել է մինչև 8,7% (2022 թվականի 12,6% - ից)՝ ընթացիկ գներով կազմելով 9.503 տրիլիոն դրամ (24.2 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես նվազել է՝ 2022թ. 108%-ից հասնելով 102,8%-ի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ փետրվարի 20-ին հրապարակած տվյալները։
Հատկանշական է, որ ինչպես մեկ տարի առաջ, ՀՆԱ-ի իրական աճին առավել մոտ է Կենտրոնական բանկի կանխատեսումը՝ 8,3% աճ 2023 թվականին, մինչդեռ, ԱՄՀ-ը և ՀԲ-ն ակնկալում էին ավելի չափավոր, համապատասխանաբար, 7% և 7,1% աճ։
