Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 18:53
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն համագործակցություն կսկսի ՌԶԳ-ի հետ՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում կայուն զբոսաշրջության զարգացման համար

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն համագործակցություն կսկսի ՌԶԳ-ի հետ՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում կայուն զբոսաշրջության զարգացման համար

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, ծրագիրը իրականացվում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ համագործակցությամբ։

 

Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է խթանելու ՀՀ Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի պաշտպանությանը։