Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 16:33
Նաիրա Բադալյան

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է Հարավային Կովկասում. Փաշինյան

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է Հարավային Կովկասում. Փաշինյան

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:

 

Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:

 

Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում: «Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:

 

Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:

 

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:

 

Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:

 

Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales, IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ:

 

Նշենք, սակայն, որ բացի Հայաստանում ֆրանսիացի ներդրողների հաջող քեյսերի եղել են նաև անհաջողները։ Դա ֆրանսիական կապի առաջատար օպերատոր Orange ընկերության և Credit Agricole բանկի ելքն է հայաստանյան շուկայից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53