Արմինֆո.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, որը հանքային ջրի շշերի արտահերթ ստուգում է իրականացրել:
«Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի», - ասվում է ՍԱՏՄ Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված "Ջերմուկ" հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը: Խոսքը 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 0,5 լ ծավալով ապակե տարայում հանքային ջրի խմբաքանակների մասին է։ «Ռոսպոտրեբնադզորը» նշել է, որ ապրանքների մակնշման համակարգի շնորհիվ "ամենակարճ ժամկետում որոշել է արտադրանքի գտնվելու վայրը": Այն ընկերություններին, որոնց հաշվեկշռում նշված է հանքային ջուրը, ծանուցումներ են ուղարկվել։
Փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ "Ջերմուկի" շշից մի կում է խմել. ջրի փոխարեն շշում քացախ է եղել: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։ Հայաստանի կարգավորիչը հայտարարել է, որ նրա գնած ջրի շիշը կարող էր կեղծված լինել։