Արմինֆո.Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) Ամերիաբանկում իր բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ պայմանագիր է կնքել Bank of Georgia Group PLC (BOGG) հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ ներկայացուցչության խոսնակը։
Նա նշել է, որ գործարքը դեռևս փակված չէ և ենթակա է հաստատման Bank of Georgia -ի, ինչպես նաև համապատասխան կարգավորող մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Bank of Georgia Group PLC-ն հայտարարել էր Հայաստանի առաջատար «Ամերիաբանկ» ՓԲԸ բանկի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության հասնելու մասին: Գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։
BOGG-ի պաշտոնական հայտարարության համաձայն, Վրացական բանկը կդառնա Ամերիաբանկի բաժնետոմսերի 90%-ի սեփականաատերը, 10%-ը կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ամերիաբանկի կապիտալի 13,92 տոկոս բաժնեմասի սեփականատերն էր: 2024թ.հունվարի 1-ի դրությամբ բանկի մյուս բաժնետերերն էին <Իմաստ Գրուպ (Սի - Ուայ) Լիմիթեդ (նախկին անվանումը ՝ Ամերիա Group (Սի-Ուայ) Լիմիթեդ), կապիտալում մասնաբաժինը՝ 48,82%, ՎԶԵԲ - ը ՝ 17,71%, ESPS Holding Limited - ը ՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc. - 7,5%:
Բանկի ակտիվներն այդ օրվա դրությամբ կազմում են 3.5 մլրդ դոլար, վարկային պորտֆելը' 2.4 մլրդ դոլար, արժեթղթերում ներդրումները' 380 մլն դոլար, ընդհանուր կապիտալը' 483.7 մլն դոլար, ընդհանուր պարտավորությունները' 3 մլրդ դոլար, որից 2.2 մլրդ դոլարը հաճախորդների հանդեպ պարտավորություններն են: 2023 թվականն Ամերիաբանկն ավարտել է 113.8 մլն դոլար զուտ շահույթով: Ամերիաբանկը, պահպանելով ընդհանուր կապիտալի գծով առաջնությունը, հաշվեկշռային մյուս հիմնական ցուցանիշներով առաջատար եռյակում է: S & P Global Ratings-ը բանկին շնորհել է թողարկողի երկարաժամկետ վարկային վարկանիշ "BB-" մակարդակում' "Կայուն" կանխատեսմամբ, իսկ Moody 's-ը հաստատել է բանկի վարկանիշը Ba3 մակարդակում' "Կայուն" կանխատեսմամբ:
Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։