Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։
Converse Markets-ը օգտագործման տեսանկյունից պարզ է, և անհրաժեշտ գործարքը կատարելու համար բավարար են մի քանի հպում և հաշված վայրկյաններ:
«Converse Markets-ը նախագծվել և ստեղծվել է որպես հարմարավետ միջավայր, որտեղ, առանց Բանկ այցելելու, հնարավոր է կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է, որ հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով նոր գործառույթներ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Մանրամասները՝ (010) 511 247, 511 206
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |