Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 17:55
Ալինա Հովհաննիսյան

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության բնագավառները

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության բնագավառները

Արմինֆո. Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ: 
 

Համատեղ նախագծերին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում: 


Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:  
 

Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել գործակցության բնագավառներն ու օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում: 


Կողմերն անդրադարձել են նաև մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ու տրանսպորտային համակարգի նախաձեռնված բարեփոխումներին: