
Արմինֆո.Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
Պապոյանի նշանակման մասին հրամանագիրը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, մարտի 5-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Գեւորգ Պապոյանը, որն ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր էր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար, նախօրեին վայր էր դրել պատգամավորական մանդատը:
Նշենք, որ նախարարի պաշտոնը թափուր է փետրվարի 14-ից՝ Վահան Քերոբյանի հրաժարականից հետո ։ Վերջինս մեղադրվում է Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումների գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու համար: Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 16-ին նրան երկու ամիս ժամկետով տնային կալանքի էր դատապարտել։