Երեքշաբթի, 5 Մարտի 2024 16:25
Մարիաննա Մկրտչյան

FLYONE ARMENIA-ն հայտարարում է ամառային շրջանի մի շարք նոր ուղղությունների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին

FLYONE ARMENIA-ն հայտարարում է ամառային շրջանի մի շարք նոր ուղղությունների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է 2024 թվականի ամառային ժամանակահատվածի մի շարք նոր ուղղությունների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին:

 

Ավիաընկերությունն առաջարկում է նոր հետաքրքիր երթուղիներ անմոռանալի ամառային հանգստի համար Նիցցայում, Բարսելոնայում, Տիվատում, Բուրգասում և Դյուսելդորֆում: Այս ուղղություններով կանոնավոր թռիչքները կսկսվեն 2024 թվականի մայիսից և հունիսից։

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել flyone.am կայքում, FLYONE  բջջային հավելվածի միջոցով, ինչպես նաև բոլոր գործընկեր գործակալություններում:

 

Ներկայումս ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստանի քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, ՄինՎոդի, եվրոպական քաղաքներ ՝ Փարիզ, Միլան, Լառնակա: Չվերթների ուղղությունների թվում են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ Էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը: