Արմինֆո.Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։
Նա ընդգծել է, որ դա կարևոր է ոչ այնքան շրջակա միջավայրի պահպանության համատեքստում, որքան անվտանգության առումով։ Այդ առնչությամբ գործարարը նշել է ռիսկերը, որոնք կապված են գազի մատակարարումը դադարեցնելու կամ գազի սակագները բարձրացնելու այլ երկրների որոշման հետ, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, կավելանան նաեւ արտադրական ծախսերը:
"Ոչ մի երկիր չի կարող փակել Հայաստանի համար արևը և քամին, ոչ մի երկիր չի կարող խանգարել Հայաստանին անցնել վերականգնվող աղբյուրների և զարգացնել հիդրոէներգիայի արտադրությունը", - ասել է Ջոն Դին, նշելով, որ կուտակիիչների և մարտկոցների գները նվազում են:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է ունենա էներգետիկ անկախություն և ամբողջությամբ հրաժարվի գազից։ Զուգահեռ անցկացնելով Ավստրալիայի հետ՝ Դին նշել է, որ պետությունը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը կդառնա լիովին «վերականգնվող», քանի որ օգտագործում է արևը, քամին և մարտկոցներ: «Այդ դեպքում ես մարտահրավեր եմ նետում Հայաստանին. ամբողջությամբ անցեք էներգիայի վերականգնվող աղբյուրների՝ մինչև 2035 թվականը: Դա շատ հեշտ է անել. Քանի որ աշխարհի բազմաթիվ խոշոր բանկեր եւ ֆինանսական կազմակերպություններ պատրաստ են Հայաստանին մատչելի միջոցներ տրամադրել, եթե դուք որոծեք նման քայլի դիմել", - ասել է գործարարը։ Դիի ասելով՝ ծախսերի մասին անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման փոփոխություններ կարելի է կատարել նաև առանց մեծ ծախսերի:
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր երկրում կան գյուղատնտեսական նպատակների համար ոչ պիտանի հողեր, որոնք, նրա համոզմամբ, կարելի է օգտագործել արևային վահանակների տեղադրման համար:
Հիշեցնենք, որ Արարատբանկը հանդես է եկել որպես ROBUST ARMENIA-2024 ֆորումի գործընկեր:
Հիշեցնենք նաեւ, 1989 թվականին Ջոն Դին հիմնադրել էր Rock Aid Armenia նախաձեռնությունը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում հողմակայաններն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 29,8% - ով՝ մինչև 2,3 մլն կվտ/ժամ: Արևային կայանների արտադրության ծավալը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 772.2 մլն կվտ/ժամ: