
Արմինֆո. Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։
Ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական և գործարար կապերի ակտիվացմանը, կարևորվեց երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Վրաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին կրճատվել է 14,4%-ով՝ կազմելով 242.4 մլն դոլար: Մասնավորապես, անկում է արձանագրվել ինչպես արտահանման ՝ 14% - ով, այնպես էլ ներմուծման՝ 14,9% գծով, որոնց ծավալը կազմել է, համապատասխանաբար, 139.7 մլն դոլար և 122.7 մլն դոլար: Որպես համեմատություն նշենք, որ 2022 թվականին դեպի Վրաստան արտահանման կտրուկ աճ է արձանագրվել է՝ 2,3 անգամ՝ Վրաստանից ներմուծման 18,6% աճի դեպքում, ինչի արդյունքում Հայաստանի և Վրաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 58,2% - ով: