Երկուշաբթի, 18 Մարտի 2024 14:17

«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով

«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով

ԱրմինֆոԿորպորատիվ Կառավարման Կենտրոնը, հավատարիմ մնալով իր գործելաոճին` թարգմանել է G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքները:

Սկզբունքները` որպես կորպորատիվ կառավարման միջազգային չափորոշիչ, օգնում են քաղաքականություն մշակողներին գնահատել և բարելավել կորպորատիվ կառավարման իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ շրջանակը: Դրանք աջակցում են նաև ընկերություններին բարելավել կառավարման իրենց համակարգը, կառավարել բնապահպանական, սոցիալական ռիսկերն ու բացահայտել զարգացման նոր հնարավորություններ:

Սկզբունքներն առաջին անգամ հրապարակվել են 1999 թվականին: Դրանք պարբերաբար վերանայվում են: Վերջին վերանայումը տեղի է ունեցել 2023 թվականին:

Սկզբունքների ռազմավարական առանցքային նպատակներն են`

  • ներդրումների հասանելիության, նորարարության ու արտադրողականության և ավելի լայն իմաստով` տնտեսական առաջընթացի խթանումը,
  • ներդրողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների խնայողությունների պաշտպանությունը,  խորհրդի անդամների և գործադիր թիմի թափանցիկությանն ու հաշվետվականությանը նպաստումը,
  • ընկերությունների կենսակայունությանն ու դիմակայունությանը, ըստ այդմ` ավելի ընդգրկուն տնտեսական կենսակայունությանն ու դիմակայունությանն աջակցումը:

Կարևորելով Սկզբունքների վերաբերյալ շահագրգիռ անձանց իրազեկվածությունն ու տեղեկացվածությունը` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. մարտի 21-ին հրավիրում էաշխատաժողով," class="u_link"> աշխատաժողով, որի նպատակն է ոչ միայն G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներկայացումը, այլև դրանց լույսի ներքո հրատապությամբ առավել էական կորպորատիվ կառավարման թեմաների մանրամասնումն ու Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի առանձնահատկությունների բացահայտումը:

Աշխատաժողովում որպես բանախոսներ հրավիրված են մի շարք հեղինակավոր փորձագետներ` Eric Salmon & Partners խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը, ՏՀԶԿ-ի Կապիտալի շուկաների և ֆինանսական ինստիտուտների ստորաբաժանման քաղաքականության վերլուծաբան Թոմաս Դանեքինը, բելգիական Datatec և ING Belgium ընկերությունների խորհրդի անկախ անդամ Սաբին Էվրատը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան, Miller & Chevalier ընկերության գործընկեր Էնն Սուլտանը, BDO Italy ընկերության գործընկեր Վալերիա Ֆացիոն:

Նրանք իրենց ելույթներում G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների համատեքստում անդրադառնալու են փոփոխվող գործարար աշխարհում և նոր մարտահրավերների պայմաններում տնօրենների խորհրդի դերակատարմանը, կորպորատիվ կառավարման համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, կորպորատիվ բարեվարքությանն ու էթիկական առաջնորդմանը, կորպորատիվ կառավարման և ներդրումային գրավչության կապին, կենսակայունության և բիզնեսի դիմակայունության հիմնախնդիրներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրին, ապա դրա  առանձնահատկությունները և զարգացման միտումները ներկայացնելու են ոլորտի պատասխանատուները` ՀՀ Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները:

Աշխատաժողովը կազմակերպվում է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) աջակցությամբ: