
Արմինֆո.Վերին Լարսի միջազգային անցակետը փակվել է խոշոր տոննաժի մեքենաների համար: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆմամուլի ծառայությունը։
"Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև, հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, մարտի 18 - ի ժամը 08.00 - ից արգելվել է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ", - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի ՝ արգելքը մտցվում է մինչև հատուկ կարգադրությունը:
Հիշեցնենք, որ "Վերին Լարս" անցակետը միակ ցամաքային տրանսպորտային երթուղին է, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում է Ռուսաստանի Դաշնության հետ։