Չորեքշաբթի, 20 Մարտի 2024 13:57
Կարինա Մելիքյան

Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար

Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար

Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում վարկավորման ծավալի աճը 2023 թվականին արագացել է ՝ 13%-ից մինչեւ 21%՝ հասնելով 5.8 տրլն դրամի (14.2 մլրդ դոլար)։ Սակայն, պարզվել է, որ դա բավարար չէր շահույթն անկումից փրկելու համար, որը 2022 թվականին 3 անգամ աճից հետո 2023 թվականին կրճատվել է 9,2% - ով՝ կազմելով 229.9 մլրդ դրամ (567.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի  ֆինանսական վարկանիշի 31.12.2023 թ. տվյալները։

Ամենայն հավանականությամբ, պատճառը թունավոր վարկերի վերաֆինանսավորման լիմիտի սպառումն է, որը հնարավորություն էր տալիս գոնե կարճ ժամանակահատվածում առողջացնել դրանք: Այդ մեթոդից հրաժարվելու հետեւանքով սկսել է աճել ժամկետանց վարկերի պորտֆելը, որի կառուցվածքում էլ ավելի է մեծացել անհուսալի վարկերի բարձր ռիսկային խմբի դոմինանտը։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ ժամկետանց վարկերի ամենամեծ ծավալով աչքի են ընկնում սպառողական վարկերը։ Իհարկե, որպես արդյունք, թունավոր վարկերի դուրսգրումներն սկսել են ճնշել շահույթը, որը 2023 թվականին այլևս չուներ այն սնուցումը արտարժույթով գործարքներից, քարտերով և փոխանցումներով՝ ռելոկանտների հոսքի ֆոնին, որը թույլ տվեց 2022 թվականին գերշահույթ վաստակել։ «Հեշտ փողերը»՝ բարձր վարկային տոկոսադրույքների հետ միասին, թույլ տվեցին ժամանակավորապես մոռանալ եկամուտների հիմնական և կայուն հոդվածի' վարկավորման մասին: Որպես արդյունք՝ մեկ տարի անց, արժույթին առնչվող գործարքներից շահույթը նվազեց 35,3% - ով: Վերսկսվեց ժամկետանց վարկերի աճը՝ վարկային պորտֆելում NPL-ի մասնաբաժինը ձևավորելով 6% - ի մակարդակում, որոնց ծավալում շուրջ 40% - ը դասակարգվել է որպես անհուսալի։

Քանի որ վարկային ակտիվությունը կախված է փողի արժեքից, ապա տոկոսադրույքների հետագա նվազման դեպքում, դրամավարկային քաղաքականության մեղմացման ընդհանուր համաշխարհային միտման ֆոնին, կարելի է ակնկալել դրա նկատելի աճ, սակայն դա, ամենայն հավանականությամբ, կարտահայտվի առևտրա-սպեկուլյատիվ հատվածի կարճաժամկետ ֆինանսավորմամբ, հանրային սննդի և ծառայությունների ոլորտում, պետության կողմից աջակցվող հիփոթեքում, բայց ոչ արդյունաբերության երկարաժամկետ ֆինանսավորմամբ ՝ ցածր մարժայով և հեռավոր վերադարձով։