
Արմինֆո. Վերին Լարսի անցակետով (վրաց - ռուսական սահման) ճանապարհը փակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Խաչի լեռնանցքը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար", - պարզաբանել է նա:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ ։
