Ուրբաթ, 29 Մարտի 2024 15:17
Նաիրա Բադալյան

Ֆիզիկական անձանց համար առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կնվազի ավելի քան երկու անգամ

Ֆիզիկական անձանց համար առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կնվազի ավելի քան երկու անգամ

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության:

 

«Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: 

 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: