Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 14:26
Նաիրա Բադալյան

Հայաստանի իշխանությունները դուրս կգրեն Արցախի քաղաքացիների՝ ոսկու գրավադրմամբ վարկերի գծով պարտքերը

Հայաստանի իշխանությունները դուրս կգրեն Արցախի քաղաքացիների՝ ոսկու գրավադրմամբ վարկերի գծով պարտքերը

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նշել. «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր: Կառավարության կողմից զիջված պարտավորությունների կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները: Խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է: Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը: Փաստացի՝ ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր: Ընդ որում՝ մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է. մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, և 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»:

 

Ըստ նախարարի՝ կառավարություն որոշման ընդունումից հետո որոշման շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար: Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Նշվել է նաև, որ պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք ստացել են վարկեր ոսկու գրավադրմամբ, և այդ վարկերն անցել են ՀՀ կառավարությանը: «Քանի որ նախորդիվ որոշումներով մենք այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեցինք: Կառավարությունը, ըստ էության, իրավունքներն ու պարտավորություններն այդ վարկային պորտֆելի վերցրեց, ստանձնեց: Եվ սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, որովհետև ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավներն էլ պահում ենք մեր մոտ դե յուրե: Մենք քննարկեցինք և որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, և մանավանդ այս իրադրության մեջ, երբ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ մինչև որոշումը ստորագրելը մեկ անգամ անդրադառնալ թեմային՝ դրա հետ կապված բոլոր հարցերի անհրաժեշտ պատասխանները հստակ ունենալու նպատակով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունըՓաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունը
ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծումROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում
Էկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսիԷկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսի
Հայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել ՍանոսյանՀայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել Սանոսյան
Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»  Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»
Գևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունըԳևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի է
Կառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համարԿառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համար
Հայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներիցՀայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներից
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել
Google-ի պատվիրակությունն առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է ՀայաստանGoogle-ի պատվիրակությունն առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Փաշինյանը պատրաստ է գազ գնել ԱլիևիցՓաշինյանը պատրաստ է գազ գնել Ալիևից
Փաշինյանը հայտարարել է նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշման մասինՓաշինյանը հայտարարել է նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին
Բիզնեսի թվայնացում՝ ի՞նչպես և ի՞նչ ակնկալելԲիզնեսի թվայնացում՝ ի՞նչպես և ի՞նչ ակնկալել
Փաշինյանի մոտ քննարկել են 2025թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2025թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակները
Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափովՀին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով
Ձիթապտղի յուղով կարտոֆիլը Հայաստանում դելիկատես է դառնումՁիթապտղի յուղով կարտոֆիլը Հայաստանում դելիկատես է դառնում
"Ռոսատոմը" կուսումնասիրի Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը. Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման շրջանակում
Սևակ Միքայելյան. Էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումներըՍևակ Միքայելյան. Էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումները
ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցությանԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության
Արմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակինԱրմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակին
«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները իրենց ներուժը կներկայացնեն Startup Alley-ում«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները իրենց ներուժը կներկայացնեն Startup Alley-ում
Քաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքովՔաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքով
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքինՖրանսիայի ԱԳ նախարարը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
Մոսկվայի Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանը FLYONE ARMENIA-ն ճանաչել է ճշտապահ փոխադրող
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 մլն դրամի վնասՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 մլն դրամի վնաս
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրաՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա
 Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ
Փորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանանՓորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանան
Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայիՆախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակըՖինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը
Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույցՀայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույց
էկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտումէկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտում
Գևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներինԳևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին
ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունըՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունը
Հայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումիցՀայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումից
«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով
ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայաններըՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները
Արդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքովԱրդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքով
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն է
2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը
Արմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանըԱրմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը
Բաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվիԲաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվի
Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համարՀայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվությունԱռանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններովՀայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմըԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
ՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկ
Հայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերըՀայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերը
Հայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքերՀայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքեր
Հայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրըՀայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրը
Հայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մասՀայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մաս
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%
Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԻդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է
Տեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկներըՏեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկները
«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից
ԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկանԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկան
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ "թանկարժեք երթուղու" հաշվին
Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում էՀայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում է
2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.09.2024
RUB4.180.01
USD387.27-0.48
EUR432.15-1.08
GBP514.49-0.95
CAD285.43-0.99
JPY26.85-0.31
CNY54.880.00
CHF455.99-2.72