Արմինֆո. Հայաստանը հայտնվել է այն 8 երկրների շարքում, որոնք անցյալ տարի կտրուկ ավելացրել են Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները ։ Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն ՝ վկայակոչելով բաց վիճակագրության տվյալները ։
Ըստ այդ հաշվարկների ՝ Հայաստանը ռուսական շուկա է արտահանել 132 մլն դոլարի հագուստ, ինչը 1,5 անգամ գերազանցում է 2022 թվականի մատակարարումների ծավալները ։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է մատակարարել 42 մլն դոլարի հագուստ ՝ դրանով իսկ ավելացնելով արտահանման ծավալները 300 անգամ ։ Ի դեպ, պատրաստի հագուստի ռուսական մատակարարումների աճի ծավալներով Հայաստանը հայտնվել է առաջատար դիրքում։
Գործակալության փորձագետները հաշվարկել են, որ Հայաստանի հետ միասին հագուստի հիմնական մատակարարներ են հանդես եկել նաեւ Ղազախստանը, Մյանման, Ռումինիան, Խորվաթիան, Թուրքիան, Բուլղարիան և Հարավային Կորեան: Ընդ որում, առաջատարներ են դարձել Չինաստանը, Իտալիան, Թուրքիան, Բանգլադեշը և Գերմանիան: 2023 թվականի արդյունքներով ամենից շատ հագուստ Ռուսաստան է արտահանել Չինաստանը՝ գրեթե 2,6 մլրդ դոլարի: Նրանից բացի առաջատար հնգյակում են նաև Իտալիան՝ 602 մլն դոլարի մատակարարման ծավալով, Թուրքիան՝ 473 մլն դոլարի, Բանգլադեշը ՝ 337 մլն դոլարի, և Գերմանիան ՝ 317 մլն դոլարի:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |