Արմինֆո.Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։
Բոլորն են սիրում Իդրամով վճարել ու արդեն 1000-ից ավելի վաճառակետերից բոնուսներ կուտակել․ ասում ենք, չէ՞, որ Իդրամով շահավետ է։ Բոնուսներն էլ, իհարկե, ծախսելու ու վայելելու համար են, մենք էլ որոշեցինք ավելի հարմարավետ ու արագ դարձնել բոնուսներով վճարման գործընթացը։
Եվ այսպես, եթե բոնուսները նախկինում երևում էին միայն idplus-ում, ապա այժմ արդեն տեսանելի են անմիջապես Ձեր Idram&IDBank հավելվածում և դրանք ծախսելու նպատակով անհրաժեշտ է պարզապես վճարման պահին նշել՝ արդյո՞ք ցանկանում եք օգտագործել տվյալ վաճառակետից ստացված Ձեր բոնուսները որպես վճարման աղբյուր։
Օրինակ՝ Ձեր սիրելի սրճարանում հերթական անգամ վճարում կատարելիս, նույն սրճարանում կուտակած բոնուսները կտեսնեք Idram&IDBank հավելվածում՝ որպես վճարման աղբյուր։ Այսինքն՝ սքանավորում եք QR-կոդը և վճարելիս նշում եք՝ օգտագործել Ձեր հաշիվների, դրամապանակի կամ քարտերի վրա առկա գումարը, վճարել կուտակված բոնուսային միավորներից, կամ կատարել կոմբո-վճարում՝ միավորելով Ձեր գումարն ու բոնուսային միավորները։
Կոմբո-վճարումներ կատարելը հատկապես հարմարավետ է այն դեպքերում, երբ բոնուսները չեն բավականացնում, և ցանկանում եք գումար ավելացնել Ձեր հաշվից կամ դրամապանակից, կամ ընդհակառակը, երբ չի բավականացնում հաշվի վրա առկա գումարը, և որոշում եք պակասող մասը լրացնել բոնուսներով։
Բացի բոնուսներից՝ հավելվածում երևալու են նաև Ձեր նվեր-քարտերը, ինչը նշանակում է, որ դրանք նույնպես կարող եք օգտագործել որպես վճարման աղբյուր։
Թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար։ Թարմացրե՛ք Idram&IDBank հավելվածը App Store-ից կամ Google Play-ից վայրկյանների ընթացքում։Հաճելի, արագ, անվտանգ ու պարզ գնումներ ենք մաղթում։