Արմինֆո.Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը: Այդ մասին Leasing Expo-2024 մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատբանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Էդգար Ավագյանը։
Մասնավորապես, նա նշել է, որ 2023 թվականի արդյունքներով պորտֆելի ծավալը կազմել է շուրջ 1.5 մլրդ դրամ։ Ավագյանը պատմել է, որ բանկը լիզինգային գործարքներ է սկսել 2011 թվականից, սակայն այն ժամանակ այդ շուկան պասիվ վիճակում էր, եւ լիզինգի մեխանիզմը՝ որպես ֆինանսավորման գործիք, այնքան էլ տարածված չէր հանրության շրջանում: Բայց արդեն 2022 թվականին Արարատբանկի խորհուրդը լիզինգն ակտիվացնելու ռազմավարական որոշում է կայացնում։ Նույն թվականին բանկը դառնում է Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի անդամ: Արդյունքում՝ աշխատակիցները վերապատրաստվում են, և արդեն 2023 թվականին բանկը դառնում է Հայաստանի լիզինգային շուկայի ակտիվ մասնակից։
Անցյալ տարի Արարատբանկի հաջողված քեյսերից մեկն Ավագյանը համարել է 100 էլեկտրամոբիլների ֆինանսավորումը, որոնք այսօր մեծ մասամբ շահագործվում են տաքսի ծառայության կողմից: "Դա մեզ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ վերաբերում է կանաչ լիզինգին եւ արտացոլում է մեր հոգատար վերաբերմունքը էկոլոգիայի նկատմամբ", - ասել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' բաժնի ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարում լիզինգային պորտֆելի կրկնապատկումը կհաջողվի, հիմնականում, վերականգնվող էներգիայի լիզինգի զարգացման ծրագրի շնորհիվ: "Քանի որ պահանջարկը շատ բարձր է շուկայում, եւ բանկը առաջարկում է լիզինգային գործարքներիշահավետ պայմաններ", - նշել է նա: Բացի այդ, բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է եւ արտացոլվում է ոչ միայն վերականգնվող էներգետիկայի ոլորտում, այլեւ շինարարության, տրանսպորտի, առողջապահության ոլորտներում: <Բոլորը սարքավորումների թարմացման կարիք ունեն: Այսինքն ՝ պահանջարկն անընդհատ աճում է>, - նշել է նա։
Ավագյանը նաեւ պատմել է նաև, որ Արարատբանկն այսօր լիզինգային գործառնությունների շրջանակներում աշխատում է խոշոր բիզնեսի և ՓՄՁ-ների հետ: Սակայն լիզինգի առյուծի բաժինը պատկանում է փոքր ձեռնարկատիրությանը։ Ընդ որում, նա չի բացառել, որ բանկը կընդլայնի հաճախորդների ընդգրկումը՝ ներգրավելով նաեւ ֆիզիկական անձանց։
Դեպարտամենտի ղեկավարի ասելով, Արարատբանկն այսօր առաջարկում է լիզինգ՝ սկսած 8,9% - ից դրամով, դոլարով և եվրոյով, մինչև 10 տարի մարման ժամկետով, առանց գործարքի գումարի սահմանափակման: Եթե հաճախորդները դիմեն բանկ տնտեսության արդիականացման պետական ծրագրի շրջանակներում, որի շրջանակներում պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները, լիզինգը կարող է հաճախորդի համար արժենալ զրոյական տոկոսադրույքով:
Leasing EXPO ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects LLC ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը կարևորել է, որ Արարատբանկն արդեն երկրորդ տարին մասնակցում է այդ ցուցահանդեսին: <Արարատբանկը կարող է լավ օրինակ ծառայել նաև ֆինանսաբանկային այլ կառույցների համար: Դառնալով խաղացող շուկայում բոլորովին վերջերս՝ բանկը ակտիվորեն կնքում է լիզինգային պայմանագրեր եւ արդեն ունի բազմաթիվ հաջողված քեյսեր>, - ընդգծել է նա:
Արարատբանկի տաղավարում Leasing Expo-2024 ցուցահանդեսի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Բանկի հատուկ առաջարկներին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն իրենց բիզնեսի ընդլայնման նպատակով և հետաքրքրող հարցերի պատասխաններ:
Նշենք, որ Արարատբանկը լիզինգ է տրամադրում 3 ծրագրի շրջանակներում. <Սուբսիդավորվող լիզինգ > (https://shorturl.at/dXZ05), AraratLeasing և <Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգ> (https://shorturl.at/osVZ6):