Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:02
Ալինա Հովհաննիսյան

Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը

Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը

Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից եկնարկել է Լիոն-Երևան – Լիոն երթուղով չվերթերը:

 

Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի): Ավիատոմսերի համար՝ transavia.com

 

Հիշեցնենք, որ Transavia-ն Նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։ Հիմնված է Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում: Ունի Transavia France դուստր ձեռնարկություն ։ Ավիաընկերության գլխամասային գրասենյակը նույնպես գտնվում է նաև Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում։ Transavia ավիաընկերությունը Նիդերլանդներում ունի հինգ հիմնական հանգույց՝ Ամստերդամի, Ռոտերդամի, Գրոնինգենի, Մաստրիխտի և Էյնդհովենի օդանավակայանները, որտեղից փոխադրողը կանոնավոր և սեզոնային թռիչքներ է իրականացնում Ավստրիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի քաղաքներ: Իսկ Transavia France դուստր ընկերությունն իր հանգույցն ունի Փարիզի Օրլի օդանավակայանում ։