Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:25
Նաիրա Բադալյան

Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան

Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը, մասնավորապես, հայտարարել է.

 

«Ուրախ եմ ողջունել Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում, մենք անդրադարձել ենք ավանդաբար հագեցած և դինամիկ զարգացող երկկողմ օրակարգին և քննարկել այն առավել ընդլայնելուն ու որակապես նոր մակարդակի հասցնելուն ուղղված մեր համատեղ քայլերը: Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել մեր պետությունների և ժողովուրդների միջև առկա՝ բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա խարսխված ջերմ հարաբերությունների առնչությամբ:

 

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 25-ամյակը:

 

Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և դրանց նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից:

 

Շնորհակալություն եմ հայտնում ղազախստանյան պատվիրակությանը՝ գործընկերային և կառուցողական մթնոլորտում կայացած անկեղծ և փոխշահավետ շփումների համար, որոնց ընթացքում հնարավորություն ունեցանք ամփոփելու վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի ամենատարբեր ուղղություններով իրականացված ինտենսիվ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ուրվագծելու մեր համապարփակ օրակարգի առաջնահերթությունների առաջմղման ուղիները:

 

Այսօրվա բանակցություններում ընդգծել ենք երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ին կայացած 10-րդ հոբելյանական նիստի, ինչպես նաև օրերս Երևանում կազմակերպված գործարար համաժողովի անցկացումը: Այս համատեքստում, գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտմանն ու փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում:

 

Մենք համակարծիք էինք, որ, չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այս առումով ողջունում ենք ղազախստանյան գործարար առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցը:

Ղազախստանի նախագահի հետ քննարկել ենք նաև կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

 

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը:

 

Իհարկե, անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են՝ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

 

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»:

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 2,4 անգամ ՝ կազմելով 100,5 մլն դոլար: Մասնավորապես, արտահանման 3,8 անգամ էական աճն ուղեկցվել է ներմուծման 23,6% աճով, որի ծավալը կազմել է, համապատասխանաբար, 71,3 մլն դոլար և 29,2 մլն դոլար: Որպես համեմատություն նշենք, որ 2022 թվականին նույնպես Ղազախստանի ուղղությամբ աճ է գրանցվել, բայց այն ժամանակ բարձր տեմպերով աչքի է ընկել ներմուծումը՝ 3 անգամ՝ արտահանման 67,4% աճի դեպքում, ինչը 2,2 անգամ ավելացրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը։ Հայաստանից Ղազախստան ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 18.6 մլն դոլար, Ղազախստանից Հայաստան՝ 56 մլն դոլար: Այսօր Ղազախստանում գործում են հայկական կապիտալով ավելի քան 380 ընկերություններ, 72 ղազախա - հայկական ընկերություններ՝ տնտեսության տարբեր հատվածներում, իսկ Հայաստանում՝ ղազախական կապիտալով ավելի քան 100 ընկերություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համարԿոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնըOVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Մոսկվայում Մոսկվայում "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ տեղի է ունեցել Հայկական բիզնես-ֆորում
Team Telecom Armenia-ն ջանասիրաբար աշխատում է Ալավերդիում կապի վերականգնման ուղղությամբTeam Telecom Armenia-ն ջանասիրաբար աշխատում է Ալավերդիում կապի վերականգնման ուղղությամբ
ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է "Բավրա" անցակետն օգտագործել Հայաստան բեռներ տեղափոխելիս
"Ռոսիա" ավիաընկերությունը ձեռնամուխ կլինի Սոչիից Երևան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը
Հայկական ՏՏ ընկերությունները մասնակցել են Եվրոպայի խոշորագույն VivaTech-2024 տեխնոլոգիական ցուցահանդեսինՀայկական ՏՏ ընկերությունները մասնակցել են Եվրոպայի խոշորագույն VivaTech-2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին
Փաշինյանը ներկա է գտնվել ԵԱԶԲ-ի ֆինանսական մասնակցությամբ կառուցված կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանըՓաշինյանը ներկա է գտնվել ԵԱԶԲ-ի ֆինանսական մասնակցությամբ կառուցված կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը
«Ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ». Հայկազ Ֆանյանը՝ ANIF հիմնադրամի շուրջ ոդիսականի մասին«Ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ». Հայկազ Ֆանյանը՝ ANIF հիմնադրամի շուրջ ոդիսականի մասին
Գևորգ Պապոյան. Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից էԳևորգ Պապոյան. Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանի քաղաքային պլանավորման, բնակարանային ֆոնդի և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ կմշակենՄԱԿ-ի փորձագետները Հայաստանի քաղաքային պլանավորման, բնակարանային ֆոնդի և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ կմշակեն
Հայաստանի բանկային համակարգը ձեռնամուխ է եղել տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորմանը Հայաստանի բանկային համակարգը ձեռնամուխ է եղել տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորմանը 
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերահսկել գնումների ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարումըՀայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերահսկել գնումների ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարումը
2023 թվականը բավականին հաջող տարի էր պետական գույքի արդյունավետ կառավարման տեսանկյունից. նախարար2023 թվականը բավականին հաջող տարի էր պետական գույքի արդյունավետ կառավարման տեսանկյունից. նախարար
Դեպի Կիրանց ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը կուղղվի 9,613 մլն դրամԴեպի Կիրանց ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը կուղղվի 9,613 մլն դրամ
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
Մհեր Գրիգորյան. նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կաՄհեր Գրիգորյան. նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կա
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Շտապել չի կարելի, դանդաղելը վտանգավոր է. շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը քննարկել են ԱԺ-ումՇտապել չի կարելի, դանդաղելը վտանգավոր է. շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը քննարկել են ԱԺ-ում
Քաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակովՔաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակով
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Երևանին կոշտ թափոնների կառավարման քաղաքականություն մշակելու գործումՀամաշխարհային բանկը պատրաստ է օգնել Երևանին կոշտ թափոնների կառավարման քաղաքականություն մշակելու գործում
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
2023 թվականին Հայաստանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը, ինչը կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին.  Աղասի Թավադյան2023 թվականին Հայաստանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը, ինչը կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին.  Աղասի Թավադյան
Երևանում կարևորում են ԿԶԵՀ-ի մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերինԵրևանում կարևորում են ԿԶԵՀ-ի մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերին
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Հետազոտություններն ու մշակումները ԵԱՏՄ երկրների ինտեգրման կարևորագույն տարր են և մրցակցող աշխարհ «մուտքի տոմս». ռուս տնտեսագետՀետազոտություններն ու մշակումները ԵԱՏՄ երկրների ինտեգրման կարևորագույն տարր են և մրցակցող աշխարհ «մուտքի տոմս». ռուս տնտեսագետ
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-քննչական վարչության եւ ԱՀԾ աշխատակիցները չեն ներառվի կուտակային կենսաթոշակային համակարգումՀակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-քննչական վարչության եւ ԱՀԾ աշխատակիցները չեն ներառվի կուտակային կենսաթոշակային համակարգում
Աբու Դաբիում կկայանա Հայաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստըԱբու Դաբիում կկայանա Հայաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը
Team Solutions-ը Zangezor պրոդուկտը ներկայացրել է 4Future Banking միջազգային համաժողովումTeam Solutions-ը Zangezor պրոդուկտը ներկայացրել է 4Future Banking միջազգային համաժողովում
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման  700-800 մլրդ դրամ բյուջեով ծրագրի մանրամասներըՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման  700-800 մլրդ դրամ բյուջեով ծրագրի մանրամասները
Ճանապարհորդություն դեպի հեռահաղորդակցության անցյալ և ապագա. Երևանում վերաբացվել է Կապի թանգարանըՃանապարհորդություն դեպի հեռահաղորդակցության անցյալ և ապագա. Երևանում վերաբացվել է Կապի թանգարանը
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.05.2024
RUB4.380.05
USD388.030.26
EUR421.561.18
GBP494.931.65
CAD284.211.50
JPY24.740.04
CNY53.570.04
CHF424.680.75