Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 14:54

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

Արմինֆո. Հայաստանում հիմնադրվել է նոր ապահովագրական ընկերություն, որի հիմնական նպատակն է հնարավորինս արագ և արդարացի բաշխել ապահովագրական հատուցումները:

21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը:

Համեմատեք՝

- Էֆեսի կարգախոս մինչև 2003թ. – Ձեր անդորրի կղզյակն այս խենթ աշխարհում։

Հաշվի առնելով, որ աշխարհն ավելի է խենթացել, որոշեցինք ուշադրությունը կենտրոնացնել Ձեր անհատականության վրա և ստացանք՝

- Էֆեսի կարգախոս 2024թ. – Կարևորը ԴՈՒ ես։

Այլևս Ձեր կարիքները և անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի և նախագծերի առանցքն է: Ձեզ համար Էֆեսը մարմնավորում է  մի կողմից երիտասարդ եռանդը և մարդասիրությունը, մյուս կողմից՝ հասունությունը, արհեստավարժությունը և ճշգրիտ հաշվարկները: Դատեք ինքներդ՝

- Ընկերության աշխատակիցների միջին տարիքը 27տ.,

- Ապահովագրական մասնագիտական համախառն ստաժը գերազանցում է 650 տարին,

- Ղեկավար անձնակազմի միջին փորձը ոլորտում՝ 17 տարի,

- Անձնակազմի մոտ 80 տոկոսը ուս ուսի աշխատում են նույն թիմում՝ միջինում 5-ից ավել տարի,

- Ղեկավար անձանցից 3-ը ավարտել են Անգլիայի Քեմբրիջի և այլ համալսարաններ, 5-ը անցել են Անգլիայի Ապահովագրողների Չարտերացված Ինստիտուտի (CII) սերտիֆիկացում, 5-ը դասավանդում են Երևանի և Մոսկվայի ամենահեղինակավոր համալսարաններում, 6-ը տնտեսագիտության թեկնածու են։

Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ֆինանսական համակարգի և համաշխարհային ապահովագրական համայնքի հայտնի մասնագետներ Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։ 

ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված 14 ապահովագրության տեսակներից ակտիվ զարգացող կազմակերպությունները բարձր են գնահատում․

- Անձնակազմների մոտիվացիայի կարևոր մաս կազմող Առողջության, Կրիտիկական հիվանդությունների և այլ անձնական ապահովագրության տեսակները,

- Գույքի բոլոր ռիսկերից ապահովագրությունը,

- Կիբեր ապահովագրությունը,

- Քաղաքացիական, մասնագիտական և պատասխանատվության ապահովագրության այլ տեսակները,

- Ավիացիոն, բեռների և ապահովագրության մի շարք այլ տեսակներ։

 

Անհատներին հասանելի են հաճախորդների բարձր գնահատականի արժանացած․

- Autocare All Risks մեքենաների ապահովագրության բացառիկ պրոդուկտը,

- Healthcare առողջության ապահովագրության պրոդուկտը,

- Ճամփորդության, բնակարանների, տնային կենդանիների, ֆինանսական պաշտպանության պրոդուկտները։

 

Էֆեսի ամենաուժեղ կողմերից է միջազգային մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կապերը, եվրոպական, անգլիական, ամերիկյան և այլ միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ գործընկերային համագործակցությունը։  Դրա վառ արտահայտությունն է միջազգային թոփ մենեջերի` Аерофлот, Eni Energy էներգետիկ գիգանտի տնoրենների խորհրդի անդամ,  իտալական Generali ապահովագրական ընկերության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալլեգարիի՝ որպես Էֆես ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ նշանակվելը:

Մայիսի 29-ին կայանալիք Էֆես ապահովագրական ընկերության ղեկավարների ասուլիսին ծանոթանալու եք.

- ապահովագրության զարգացման համաշխարհային վերջին տենդենցներին. խոսնակներ՝ Էֆես Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարի և Վրաստանի ապահովագրողների ասսոցիացիայի նախագահ Դեվի Խեչինաշվիլի,

- հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելներին – խոսնակներ՝ Էֆես հիմնադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյան և ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան,

- Էֆեսի կողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններին, պրոդուկտներին և ծառայություններին։ Եվ վերջապես հասկանալու եք՝ ինչու է ապահովագրությունն  այդքան պահանջված զարգացած երկրներում և ինչու է ընկալվում  որպես անտոկոս, անվերադարձ դրամաշնորհ – խոսնակներ՝ Գործառնական տնօրեն Լևոն Քոչարյան և Զարգացման տնօրեն Իրինա Արությունովա։

- Կարևոր տեղեկատվություններ եք ստանալու նաև թվային ապահովագրության մասին և հաճախորդների համար դրանից բխող շահերի մասին: Խոսնակ՝ Ֆինանսական տնօրեն Վարդան Գևորգյան։

 

Ժամանակակից Էֆեսը նախատեսում է Ձեզ առաջարկել սկզբունքորեն նոր գործընկերային ծրագրեր, որոնց նպատակն է ոչ միայն Ձեր գույքային շահերի անվտանգությունը, այլ նաև  քեշբեքի տեսքով եկամուտ տրամադրելը:

Մենք վճռական ենք զարմացնել ծառայությունների բարձր մակարդակով և զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, ուստի հետևեք Էֆեսի սոցիալական ցանցերին. Մեզ համար կարևոր է Ձեր ուշադրությունը և աջակցությունը։ Որովհետև հիշում եք՝  Կարևորը ԴՈՒ ես: