Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 18:37
Ալինա Հովհաննիսյան

Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի

Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի

Արմինֆո.Այս պահի դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ունի 121 մլրդ դրամի պատվերներ։ Այդ մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Մասնավորապես, նա նշել է, որ ոլորտում գործող բոլոր 25 ընկերությունները Պաշտպանության նախարարությունից պատվերներ են ստացել, և այսօրվա դրությամբ առկա է 46 եռակողմ ստորագրված պայմանագիր: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ճյուղային ընկերությունների թիվը կհասնի 29-ի: Միաժամանակ, Հայրապետյանը, վկայակոչելով նախարարության գնահատականները, նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի պատվերների գումարը մինչև 2024 թվականի վերջը կհասնի 191 մլրդ դրամի։ "Մեր առաքելությունն է ստեղծել բարենպաստ միջավայր, որը թույլ կտա ինչպես գիտահետազոտական հատվածին, այնպես էլ բիզնեսին արդյունավետ աշխատել ռազմարդյունաբերության ոլորտում, հեշտությամբ հաղթահարել բյուրոկրատական և այլ արգելքները", - ասել է նա,  նշելով, որ դա կիրականացվի ինչպես օրենսդրական ակտերի միջոցով, այնպես էլ գործնական գործողություններով: