Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024 15:08
Մարիաննա Մկրտչյան

ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում

ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատմել է, թե որքան միջոցներ կուղղվեն Հայաստանին աջակցությանը՝ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում:

 

ԱՄՆ ՄԶԳ հաղորդագրության համաձայն,  տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության եւ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, ի աջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ:

 

ԱՄՆ ՄԶԳ հաղորդագրությունում հիշեցվում է, որ 1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական

բարեփոխումներին, տնտեսական աճին եւ դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը նպաստելու հանձնառությանը համահունչ, Միացյալ Նահանգները

հայաստանյան գործընկերների հետ ձեռնարկել է հետեւյալ քայլերը.

 

«Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու

տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։

 

ԱՄՆ ՄԶԳ-ը 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված հայերին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցի կենտրոնական եւ մարզային իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ՝ վերահաստատելու ժողովրդավարության արդյունավետությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ

կտրամադրվի հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, կառաջարկվեն բնակարանային խնդիրների հետ կապված լուծումներ եւ օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ այս ծառայությունների մասին հանրությանն արդյունավետ կերպով իրազեկելու գործում, որպեսզի օգնություն ստանալու

իրավունք ունեցող մարդիկ տեղեկանան, թե ինչպես կարող են օգտվել այդ աջակցությունից: Առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու տեղահանված անձանց տրամադրվող պետական աջակցության մասին հանրային իրազեկումը:

 

Հայաստանի էներգետիկ ոլորտի ամրապնդման համար. Կոնգրեսի հետ գործակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ը 8.6 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովմանն օժանդակելու նպատակով: «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտում պլանավորման գործընթացի բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրության, մատակարարման եւ տեխնոլոգիաների հասանելիության եւ ինտեգրման կարողության զարգացմանը, ինչպես նաեւ էներգաարդյունավետության բարձրացմանը: Այս ֆինանսավորումը նաեւ կաջակցի Հայաստանին առավել արդյունավետ պլանավորել ու կառավարել ոլորտի զարգացումները, ինչպես նաեւ կխթանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության կարեւորագույն խոցելիությունների հետ կապված խնդիրների լուծման կարողությունների հզորացումը։ Հնարավոր կլինի նաեւ լուծել առավել խոցելի խնդիրները՝ սկսած էներգետիկ ոլորտի հաստատությունների մակարդակում ՏՏ անվտանգությունից մինչեւ ավելի լայն աջակցություն իրավական եւ ոլորտի կարգավորման մակարդակում՝ կիբերանվտանգության ազգային ռազմավարության ստեղծմանն

աջակցելու նպատակով:

Կոնգրեսի հետ գործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլար՝ նպաստելու Հայաստանում պարենային անվտանգության կայունացմանը: Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականությունը՝ առաջարկելով խելացի լուծումներ՝ հիմնված թվային գյուղատնտեսության եւ տվյալների կառավարման նորարարությունների վրա։ ֆինանսավորումը կնպաստի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝  արդիականացնելով տեղական համակարգն ու կայունացնելով շուկան՝ մեծացնելով ներքին սպառման

համար արտադրության ծավալը եւ նվազեցնելով ներմուծումներից կախվածությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարելավել գյուղատնտեսության ոլորտում տվյալների կառավարումը, բարձրացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, պարենային համակարգի դիմակայունությունը եւ նվազեցնել ռիսկերը: ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կաջակցի հացահատիկի արտադրության եւ պահեստավորման գործընթացներում հայ ֆերմերների կարողությունների զարգացմանը։

 

ԱՄՆ ՄԶԳ-ն 7,4 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի՝ տնտեսական կայունության, թվային կառավարման եւ տարածաշրջանային ինտեգրման խթանման նպատակով: Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի կառավարության կարողությունների ամրապնդմանը՝ առաջ մղելու հանրային

կառավարման բարեփոխումները, ընդլայնելու ներդրումների թափանցիկությունն ու առեւտրի բազմազանությունը, ներգրավելու որակյալ ներդրումներ, խթանելու տնտեսական կապերը եւ հաղթահարելու հրատապ սոցիալական մարտահրավերները:

 

ԱՄՆ ՄԶԳ «Թվային ժողովրդավարության խթանում» - Advancing Digital Democracy

ծրագրի միջոցով, գործակալությունը կգործակցի կառավարության, տեխնոլոգների, քաղհասարակության եւ այլ գործընկերների հետ՝ խթանելու տեխնոլոգիաների մշակման, օգտագործման եւ կառավարման թվային

էկոհամակարգերը՝ ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ամրապնդման նպատակով:

 

ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կֆինանսավորի տրանսպորտի ոլորտի ռազմավարությունը, որն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրմանը, ինչպիսին է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Այս ռազմավարության շրջանակում կգնահատվի, թե ինչպես կարելի է ինտեգրել Հայաստանը համաշխարհային առեւտրին եւ Հարավային Կովկասի

տրանսպորտային ուղիներին՝ նպաստելու Հայաստանի եւ հարեւանների միջեւ առեւտրի աշխուժացմանը, ողջ տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ արդյունքում՝ տարածաշրջանային տնտեսական շահույթի ավելացմանը։

 

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված շարունակվող խնդիրները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կխթանի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված տեղական ջանքերը, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի, խտրականության, աշխատանքային իրավունքների

խախտման եւ գենդերային բռնության հանցագործությունների դեմ պայքարը:

 

Ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն. ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը շարունակում է իր առաքելությունը եւ այս

գարնանը նոր ծրագրեր է սկսելու։ Առաջնային նախագծերը ներառում են իրավապահ եւ արդարադատության ոլորտներում հակակոռուպցիոն բարեփոխումների ինստիտուցիոնալիզացում՝ շեշտադրելով համայնքին ծառայելու հասկացությանը միտված ոստիկանական ծառայության

կարեւորությունը եւ բարելավելով մարդկանց համար արդարադատության հասանելիությունը: Նոր ծրագրերը կշարունակեն առաջ մղել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, ինչպիսիք են աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման քաղաքականությունը, հետաքննության, ապացույցների հավաքագրման, հանրային շահերի

պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված տեխնիկական հմտությունների զարգացումը: Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը նաեւ աջակցում է ապրիլի սկզբին ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչության կողմից

Զվարթնոց միջազգային օդանավակայանում նախնական գնահատման անցկացմանը։

 

Միացյալ Նահանգներն աջակցում է առեւտրային եւ ներդրումային երկկողմ կապերի խորացմանը, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը, երկրի առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը եւ սոցիալական հրատապ մարտահրավերների հաղթահարմանը։

 

Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտը կշարունակեն աջակցել Հայաստանին ատոմակայանի փոխարինման տարբերակները դիտարկելու գործընթացում՝ շարունակելով ֆինանսավորել անհրաժեշտ տեխնիկատնտեսական վերլուծություններ, ներգրավվելով գիտական փորձի փոխանակման գործընթացներում եւ ուսումնասիրելով ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ֆինանսավորման տարբերակները: Մենք նաեւ կշարունակենք ուսումնասիրել Հայաստանի ատոմակայանի վերազինման, արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի եւ ատոմակայանի ծառայության

ժամկետի երկարաձգման աջակցությանն ուղղված հնարավորությունները:

 

Առեւտրի դեպարտամենտը եւ Պետդեպարտամենտն աշխատում են տեխնոլոգիաների երկկողմ առեւտրի զարգացման ուղղությամբ՝ առաջատար տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության շուրջ խորացված համագործակցության եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջեւ բիզնես կապերի ընդլայնման միջոցով:

 

Միացյալ Նահանգները կաջակցի Մտավոր սեփականության իրավունքի կիրարկմանը, գնումների ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաեւ թվային ենթակառուցվածքի եւ 5G կառավարմանը: Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Հայաստանի մասնակցությունը 2024 թվականին Պրահայում կիբերանվտանգության համաժողովին՝ քննարկելու մատակարարների դիվերսիֆիկացումը, ամպային անվտանգությունը, ստորջրյա մալուխները, կիբերանվտանգությունը եւ արհեստական բանականության ոլորտում անվտանգությունը:

Պետդեպառտամենտը կշարունակի աջակցել Հայաստանի կիբերանվտանգության ազգային ռազմավարությանը եւ Համակարգչային խնդիրների արձագանքման ազգային թիմի զարգացմանը՝ օգնելով ստեղծել ճանապարհային քարտեզ, ամրապնդելով կարողությունները, խթանելով համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերի միջեւ գործակցությունը։

 

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը մեկնարկում է 900,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր՝ բարձրացնելու Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը եւ ստեղծելու ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի առեւտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման եւ ներքին

արտադրության ծավալներն առավելագույնի հասցնելու նպատակով։ 

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված անձանց աջակցելու նպատակով, այդ թվում՝ լրացուցիչ 3.3 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն տրամադրելով ՄԱԿ-ի Մանկական

հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ): 2024 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հայտարարել է ընդհանուր առմամբ ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով մարդասիրական օգնության մասին՝ (ներառյալ վերը նշված՝ 3.3 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորումը) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ

փախստականների համար։  Այս ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի

կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականներին ուղղված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս ֆինանսավորումն ուղղված է կացարանների եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ապահովմանը, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հոգեբանական օգնության, սոցիալական պաշտպանության եւ դրամական աջակցության տրամադրմանը։ Այն նաեւ աջակցում է տուժած երեխաներին, դեռահասներին եւ նրանց ընտանիքներին՝ կենսական մարդասիրական օգնության ապահովմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սնունդը, երեխաների պաշտպանությունը, կրթությունը, սոցիալական

պաշտպանությունը (ներառյալ կանխիկ գումարների եւ վաուչերների տեսքով), ինչպես նաեւ ջրի, սանիտարական եւ հիգիենայի պարագաների տրամադրումը:

 

Միացյալ Նահանգները 5 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Համաշխարհային բանկի՝ Գլոբալ Կոնցեսիոն Ֆինանսավորման Հիմնադրամի (GCFF) հավատարմագրային ֆոնդում՝ ի աջակցություն Հայաստանի։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագիրը 2024 թվականի ամռանը կտրամադրի չորս շարժական ռենտգեն սկաներ՝ նվազեցնելու փոխադրման խոչընդոտները եւ հեշտացնելու ապրանքների հոսքը տարածաշրջանում: Այս շարժական ռենտգեն սկաներներն անհրաժեշտ են՝ Հայաստանի տարածքով ապրանքներ փոխադրելու համար՝ նպաստելով տեղական եւ տարածաշրջանային առեւտրի զարգացմանը։

 

Պետդեպարտամենտը կշարունակի դասընթացները՝ միջուկային մաքսանենգությանը հակազդելու վերաբերյալ, ինչպես նաեւ կշարունակի սարքավորումներ տրամադրել, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային

օդանավակայանի ռադիոլոգիական սկաներները փոխարինելով ամերիկյան տեխնոլոգիայով։

 

Տրանսպորտային անվտանգության գործակալությունը կատարում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ստանդարտների եւ գործելակերպի գնահատում՝ աջակցելով Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային եւ համաշխարհային ավիացիոն փոխկապակցվածության

ընդլայնմանը:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հանձնառու է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը եւ նախատեսում է այս տարի Հայաստան ուղարկել բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու լրացուցիչ հնարավորություններ բացահայտելու

նպատակով:

 

Զարգացման ֆինանսական կորպորացիան այժմ 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային ֆինանսավորման հաստատման վերջին փուլում է։ Վարկային ֆինանսավորումն ուղղված է գյուղական եւ գյուղատնտեսական ոլորտի, ինչպես նաեւ՝ կանանց պատկանող բիզնեսների աջակցությանը։ Կորպորացիան հույս ունի

պաշտոնապես մեկնարկել այս ծրագիրն առաջիկա ամիսներին: Կորպորացիայի ներկայիս պորտֆելը Հայաստանում ներառում է աջակցություն գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտների փոքր բիզնեսներին, կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին, մատչելի հիփոթեքային վարկավորմանը եւ հյուրանոցային բիզնեսին», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.01.2026
RUB4.740.00
USD381.39-0.36
EUR445.43-0.76
GBP512.86-2.39
CAD274.95-1.58
JPY24.34-0.05
CNY54.620.02
CHF478.59-1.06