Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity)։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 26-ի նիստումդրական եզրակացություն է տվել "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքում փոփոխություններին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով ՝ պայմանագրի այս ձևաչափն առավել շահավետ է սկսնակ ընկերությունների համար, թեև այլ խաղացողների համար սահմանափակումներ այս առումով չկան: Մասնավորապես, նման պայմանագրի շրջանակներում ներդրողը ստարտափին գումար է տալիս՝ պայմանով, որ կստանա բաժնետոմսեր, սովորաբար, նախապես որոշված գնով, երբ կանցնեն որոշակի փուլեր, օրինակ ՝ IPO մուտք գործելը, նոր ներդրումների ներգրավումը և այլն: Ընկերության սնանկացման դեպքում ներդրողը որոշակի պայմաններով հետ կստանա ներդրված միջոցները:
Գեւորգյանի հավաստմամբ՝ պայմանագրի նման ձեւաչափը բավականին տարածված պրակտիկա է աշխարհում։
Նշենք, որ SAFE-ը ենթադրում է բաժնետոմսերի փաթեթի մեջ վաղ ներդրումների փոխարկում նույն սկզբունքով, սակայն չի ենթադրում տոկոսադրույքի կիրառում և չունի "հասունության ժամկետ":
Ներդրողը գումար է տրամադրում նախագծին՝ նրան բաժնետոմսերի համամասնորեն մասնաբաժին հատկացնելու պարտավորության դիմաց ստարտափի գնահատումից հետո, ստարտափն այդ միջոցները ներդնում է իր լուծումը զարգացնելու և բիզնեսը մասշտաբելու համար ՝ ավելացնելով ֆինանսական շրջանառությունը, երբ ստարտափը պատրաստ է ֆինանսավորման նոր փուլի, այն փնտրում է A փուլի ներդրողներ և ստանում է գնահատական: Ստացված գնահատման հիման վրա ստարտափը որոշում է իր բաժնետոմսերի ներկա արժեքը, իսկ ներդրումների գումարը բաժանվում է բաժնետոմսի արժեքի վրա, և համապատասխան մասնաբաժինը փոխանցվում է SAFE-ներդրողին:
SAFE-ի հնարավորությունները թույլ են տալիս ճկունորեն կարգավորել համաձայնագրի պայմանները, պաշտպանվել բազմաթիվ ռիսկերից և ապագայում պահպանել ձեր մասնաբաժինը: Ընկերության գործունեության դադարեցման դեպքում SAFE-ներդրողը հետ է ստանում իր միջոցները ամբողջությամբ (հնարավորության դեպքում) կամ իր բաժնեմասին համամասնորեն: Այն դեպքում, երբ ընկերությունը վաճառվում է կամ դուսր է գալիս բորսա, SAFE-ներդրողը ստանում է իր բաժնետոմսերի մասնաբաժնին համամասնորեն գումարի չափը: