Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում: Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցմանը՝ այս անգամ մինչեւ 8,25 տոկոս։
"Կար ժամանակ, երբ բանկերի բիզնես գործունեությունը, հիմնականում, կենտրոնացած էր հաշիվների բացման, դրանց սպասարկման, փոխանցումների, այսինքն, ոչ պրոֆիլային աշխատանքի վրա։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ բանկերն ակտիվորեն վարկավորում են", - ասել է Գալստյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ վարկավորման ընդհանուր ծավալը մարտի վերջի դրությամբ բավականին աճել է։ Այդ առնչությամբ ԿԲ ղեկավարը նշել է վարկավորման տեմպերի աճը շինարարության հատվածում (11,2%), էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում, առեւտրի ոլորտում: Միաժամանակ նա հաղորդել է, որ սպառողական վարկերն աճել են 24,6 տոկոսով, հիփոթեքային վարկավորումը ՝ 23,5 տոկոսով։ "Վարկավորման հենց այս ուղղություններն են շատ ակտիվ", - ամփոփել է Գալստյանը:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |