Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 13:44
Նաիրա Բադալյան

Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից

Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաև ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից: Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:

 

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ և այլն:

 

«Բացի դրանից՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով: Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

 

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

 

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝ սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ»,-ասել է նախարարը:

 

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ժամանակն է շատ հստակ արձանագրել և բարձրաձայնել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև մեր տնտեսական քաղաքականությունը և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճը: Եվ մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Տրամպլինի տրամաբանությամբ եթե նայում ենք, մեր սիրելի տնտեսվարողներ՝ տրամպլինով հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Ի՞նչ ենք տեսնում. մենք շեմերը ոնց փոխում ենք՝ ասենք 120 մլն է տարեկան շրջանառությունը, գալիս են, ասենք, 118.5, 117 և այլն: Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»:

 

Վարչապետը հավելել է. «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք: Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է փոխել և՛ կառավարության, և՛ մարդկանց վերաբերմունքը հարկերի, հարկային համակարգի նկատմամբ. «Փոխել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է, այո, փորձենք լինել հավաքագրման մեջ մաքսիմալ արդյունավետ, մաքսիմալ արդար և ծախսման մեջ՝ մաքսիմալ արդյունավետ և մաքսիմալ արդար՝ հասկանալով, որ դա իրադարձություն չէ, դա ճանապարհ է, որը պետք է անցել»:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ: Ամփոփելով՝ վարչապետը ընդգծել է այս և մնացած բոլոր որոշումների վերաբերյալ հանրությանը մանրամասն ներկայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը. «Ակնկալում եմ, որ մենք շատ ակտիվ կխոսենք մարդկանց հետ: Խոսակցության ռեժիմը պետք է լինի աշխատանքային՝ պարզ, ազնիվ և պետականության գաղափարի հիմքի վրա դրված: Եվ սա խոսակցության սկիզբն է, մենք պետք է մարդկանց ասենք՝ շրջանառության հարկն առաջիկա տարիներին քայլ-քայլ, ոչ միանգամից, պետք է ընդհանրապես դուրս գա: Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ և բոլորը պետք է աշխատեն այդ մեկ հարկային համակարգով: Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բայց այս դեֆորմացված վիճակից պետք է դուրս գալ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Թվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղություններըԹվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղությունները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում "Գազպրոմ" ուսումնական կենտրոնի գործունեության մասին համաձայնագրի ստորագրմանը
Կառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանումԿառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանում
"Էներգաարդյունավետ տարածաշրջաններ" նախագծի շնորհիվ Հայաստանում հասարակական շենքերի էներգասպառումը 40%-ով նվազել է
Հայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով
Ամերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկովԱմերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկով
Մարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել ՂազախստանումՄարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում
Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերըԷկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերը
Տուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբՏուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբ
2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը
Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՅուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBankԱնվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank
Հայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասինՀայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասին
Հարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասինՀարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասին
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել "Infosys Limited" ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներՆոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ ՄեսրոպյանըՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքներըՍանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները
ՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համարՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստըԵրևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններումԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԱզգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Խնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԽնայում ենք միասին․ IDBank և Իդրամ
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունՍերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունըOVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություններըԱսիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները
Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
Հայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումըՀայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումը
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականըՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականը
Փաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրքՓաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք
Հայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսումՀայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսում
Հայաստանում նախատեսվում է ներդնել  շարժական լայնաշերտ հասանելիության 5G տեխնոլոգիաներ
Հայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել ԻրանումՀայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել Իրանում
10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ
Այս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանըԱյս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանը
Կառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրաԿառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրա
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Գևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներինԳևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներին
Փորձագետ. Երեւանի կողմից հայկական Փորձագետ. Երեւանի կողմից հայկական "խաղաղ ատոմի" տեղափոխումն արեւմտյան ռելսերի վրա հղի է ռիսկերով՝ հանրապետության էներգետիկ անվտանգության համար
ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախինԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախին
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողովՀայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով
Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը ՀայաստանԺամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան
Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինԷվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Հայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրությունՀայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրություն
Դիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառումԴիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում
Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավորՉի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոսՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս
2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը
Ֆինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանաՖինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա
Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներՖինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ
Ֆինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոսՖինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս
ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ումArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
Արդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ինԱրդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ին
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչովԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների  կառավարման նոր Superra հավելվածըԿոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.11.2024
RUB3.86-0.02
USD389.450.26
EUR409.74-0.78
GBP491.95-0.73
CAD278.820.67
JPY25.220.23
CNY53.780.07
CHF440.701.28