Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 17:40
Նաիրա Բադալյան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները փակում են Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան առաջարկը հավանության է արժանացել կառավարության մայիսի 2-ի հերթական նիստում:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, նախաձեռնության հեղինակն անարդյունավետ է համարում շարունակել միայն գրադարանային ծառայություններ մատուցող "Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումը:

"Ելնելով բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ՝ Էկոնոմիկայի նախարարությունը խնդիր է դնում լուծարել ՊՈԱԿ-ը, ինչը կնպաստի բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը", - նշել են գերատեսչությունում: