Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 19:18
Նաիրա Բադալյան

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը ս.թ. մայիսի 2-ից մեկնարկել է Երևան- Նիցցա- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Այդ մասին հաղորդել է

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում: