Արմինֆո.Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը ՝ վկայակոչելով ՀԲ-ի "Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար" զեկույցի արդյունքները:
Փորձագետի հաամոզմամբ՝ դրա պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ "Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով , այնպես էլ քաղաքական իրադրությամբ", - ասել է նա:
Հաքիմն այս առումով նշել է, որ Հայաստանն ավելացնում է հանքարդյունաբերության, այսինքն ՝ չմշակված արտադրանքի արտահանման ծավալները, իսկ տնտեսապես բարդ ապրանքների արտահանման մասնաբաժինը նվազում է։ "Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը մեծ անջրպետ ունի այն առումով, թե ինչ կարող է արտահանել եւ ինչ է իրականում արտահանում", - ասել է փորձագետը:
Նա նշել է նաև առևտրի դիվերսիֆիկացման ոչ բավարար աստիճանը։ 2021 թվականին Հայաստանի արտահանման ուղղությունների 2/3-ը ներկայացվել են Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և ԵՄ-ի կողմից։ Բայց 2022 թվականից Ռուսաստանը սկսեց ավելի մեծ մասնաբաժին ունենալ։
Ավագ մասնագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է խթանի առևտուրն արտահանման ներուժ ունեցող երկրների հետ (մասնավորապես ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), դիտարկի հարևանների հետ սահմանը բացելու հնարավորությունը: <Վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ առևտրի ներուժ կա ։ Ցամաքային ճանապարհի բացումը, որն այժմ ֆիզիկական խոչընդոտ է, կնպաստի առեւտրային հոսքերին", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, փորձագետն ուշադրություն է հրավիրել Մերձավոր Արևելքի, Չինաստանի հետ կապերի խթանման կարևորության վրա: "Հայաստանը կարող է դառնալ մուլտիմոդուլային տրանսպորտային ուղղություն", - ընդգծել է Հաքիմը: Որպես մրցակցային առավելություն ունեցող ապրանքներ ՝ նա նշել է խմիչքները, սննդամթերքը, տեքստիլը և կաաարեւորել ՏՏ ապրանքների արտահանումը։ Արտահանման դիվերսիֆիկացման համատեքստում ՀԲ ներկայացուցիչը նշել է, որ արտահանման խթանման համար առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառության և, մասնավորապես, արտահանման ու ներմուծման գծով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը: Մասնավորապես, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով գերազանցել է 7.3 մլրդ դոլարը ՝ տարեկան աճի դանդաղմամբ՝ 91.7% - ից մինչև 43.3%: Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման տարեկան աճն զգալիորեն դանդաղել՝ 2,9 անգամից մինչև 38,8%՝ մինչև 3,4 մլրդ դոլար , Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծման աճի տեմպերի աննշան արագացմամբ ՝ 46,9% - ից մինչև 47,4%՝ 3,9 մլրդ դոլար ծավալների ապահովմամբ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է աննշան ՝ 35,9% - ից հասնելով 35,3% - ի: