Արմինֆո. Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։
UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից շուրջ 100-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը ևս համալրել է այդ երկրների ցանկը:
Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։
UnionPay Gold և UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչև հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։
UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.
UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 230 միլիոն քարտապան։
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |