Արմինֆո.Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունը անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում և համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները:
Փորձագետները, բիզնես առաջնորդներն և ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն և տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի շուրջ:
«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարևորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են Բանկի համար սկզբունքային թեմաներ: Կոնվերս Բանկի ռազմավարական կարևորագույն ուղղություններից և գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին և մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ:
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |