Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 11:36
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը

Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը

Արմինֆո. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախագծով նախատեսվում է սահմանափակ եւ աստիճանական ընդլայնում դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք: Մասնավորապես՝ Ենթասահարական Աֆրիկա ասելով՝ նկատի են առնված Կոտ դԻվուարը, Բենինը, Գանան, Քենիան, Նիգերիան եւ Սենեգալը:

 

Բանաձեւը բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունվել է 2023 թվականի մայիսի 18-ին: Այն ենթադրում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում մի քանի երկրներ: Փոխնախարարի տեղեկացմամբ նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

 

««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: