Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 16:49
Ալինա Հովհաննիսյան

Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն

Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն

Արմինֆո. Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը պատրաստ է: Այդ մասին հայտարարել Է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

Նա պատմեց, որ մասնավոր հատվածի հետ արդեն քննարկումներ են եղել, հիմա նախագիծը հանրային քննարկումների փուլում է, շուտով կներկայացվի կառավարություն, որից հետո կմտնի Ազգային ժողով:

 

Հղում անելով մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ քննարկումներին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ նրանք բոլորն էլ նման մոտեցում ունեն։ Նա պատմել է որոշ կարգավորիչների փորձի մասին, որոնք կտրուկ եւ համարձակ քայլեր են ձեռնարկել կրիպտոլորտում, բայց հետո ստիպված են եղել նահանջել՝ մեծ ռիսկերի պատճառով:

 

Այս համատեքստում ԿԲ նախագահը նշել է, որ այսօր չկա աղբյուր, որին կարելի է հղում աննել՝ որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Սա զարգացման փուլ է, որն իր մեջ պարունակում է զգալի քանակությամբ անորոշություններ։ "Ոիստի, պետք է շարժվել այս ուղղությամբ աստիճանաբար, քայլ առ քայլ, որպեսզի չսխալվենք, ու, նաեւ, կրիպտոարտարժույթի շուկայի մասնակիցների համար խաղի որոշակի կանոններ սահմանելու նպատակով, որոնք թույլ են տալիս նրանց գործունեություն ծավալել", - նշել է նա:

 

ԿԲ-ի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն, իր հերթին, հավելել է, որ Կենտրոնական բանկը ոչ թե կկարգավորի տեխնոլոգիան, այլ կստեղծի կարգավորող դաշտ, կսահմանի պահանջները: Այս փուլում, նրա ասելով, հարկային կարգավորման մասով կա բաց, և դեռ պարզ չէ, թե ինչ ռեժիմով է աշխատելու հարկումը: Նուրբեկյանը նկշել է, որ այժմ այդ թեմայով քննարկումներ են ընթանում Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ: