Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 17:48

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Արմինֆո.Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:

 

  • ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, և ինչպե՞ս կբնորոշեք այն:
  • Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ և ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առևտրի խթանման և ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:

 

Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվԿոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» պատվավոր մրցանակին:

 

ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:

 

  • Ի՞նչ ձևաչափով է մասնակցում Բանկը տարեկան ժողովին, և ինչո՞վ է կարևորվում Բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարևոր միջոցառմանը:
  • ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։

 

  • 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլև որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու և Բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային և արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։ 

 

  • Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարևորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, և ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել Բանկը։
  • «Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ և ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։

 

  • տնտեսության առջև այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն և մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ և հարթակներ:

 

  • առումով կարևորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի և նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝  ձգտելով նրանց համար ստեղծել անհատական և նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:

 

  • Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը և բանկային ծառայությունների հասանելիությանը:
  • Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական և բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:

 

  • այս հանձնառությունից՝ Բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական և կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի և մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին Բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման և անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:

 

 

  • Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից և ինչպիսի ՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ:
  • ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:

 

  • -ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական և ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների և ռիսկերի զսպման մեխանիզմների վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման և ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ և համագործակցության նոր հնարավորություններ։

 

  • բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը և հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները,  այլ նաև ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։

 

Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձևավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության և բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:

 

  • Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:
  • մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակելՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակել
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Որպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագանՈրպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագան
Երևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենաԵրևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենա
ՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակըՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակը
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտ
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչըEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոցՀայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովումԹվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովում
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքըՓաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը
Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածովՀասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%
ՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսովՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով
ՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակումՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակում
Մարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազելՄարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազել
ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունիցՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից
ԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշինԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշին
Տարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալումՏարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալում
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ումC360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքըidcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%
Հայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձըՀայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձը
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսինՀայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին
EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիանTeam-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
Երեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողովԵրեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամՀայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբԿենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ
Արմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներԱրմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարությունՀայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարություն
ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխիԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում "Միռ" քարտերի գործողության վերականգնման ուղղությամբ
Ֆինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսովՖինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսով
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՀայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի "Կայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն էԱրդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է
Լիզինգ` առանց տոկոսադրույքիԼիզինգ` առանց տոկոսադրույքի
Կապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիրԿապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիր
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածըՀայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը
Մարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարՄարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Փաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայրՓաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր
Հայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներինՀայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին
Հայաստանի Կենտրոնական բանկը բանկերի հաճախորդներին Հայաստանի Կենտրոնական բանկը բանկերի հաճախորդներին "մեղադրել" է "անտրամաբանական վարքագծի" համար
Հայաստանում ՌԴ թվային կցորդ. Ստորջրյա ՕՄԿՈՒ կառուցման  Ռուսաստանի փորձը կարող է էական լինել, այդ թվում ՝ Հայաստանի համարՀայաստանում ՌԴ թվային կցորդ. Ստորջրյա ՕՄԿՈՒ կառուցման  Ռուսաստանի փորձը կարող է էական լինել, այդ թվում ՝ Հայաստանի համար
Հայաստանում տարեկան գնաճը մայիսին 1,3%-ից նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվինՀայաստանում տարեկան գնաճը մայիսին 1,3%-ից նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվին
Գյուղատնտեսությունը դառնում է աշխատանքային ռեզերվուար ավելի արդյունավետ սպասարկման ինդուստրիայի  համար. փորձագետԳյուղատնտեսությունը դառնում է աշխատանքային ռեզերվուար ավելի արդյունավետ սպասարկման ինդուստրիայի  համար. փորձագետ
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ երկրների Էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանըՀայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ երկրների Էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանը
Պապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ էՊապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ է
«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը
OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովումOVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
ՀՀ փոխվարչապետ. ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն էՀՀ փոխվարչապետ. ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է
ՊԵԿ. Հայաստանի հարկատուներն իրականացրել են 1 տրլն 086 մլրդ դրամի 59,9 մլն գործարքՊԵԿ. Հայաստանի հարկատուներն իրականացրել են 1 տրլն 086 մլրդ դրամի 59,9 մլն գործարք
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.06.2024
RUB4.37-0.03
USD388.780.29
EUR416.420.85
GBP492.55-1.03
CAD282.980.65
JPY24.66-0.08
CNY53.580.04
CHF435.850.96