Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 16:07
Ալինա Հովհաննիսյան

Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը

Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին։

 

Նշենք, որ Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին ։ 2020 թվականի դրությամբ IFC-ի պորտֆելը Հայաստանում գերազանցել է 700 մլն դոլարը, ինչը, հիմնականում, ուղղվել է էներգետիկայի, ֆինանսների, անշարժ գույքի և ՓՄՁ ոլորտների զարգացմանը։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ղեկավարությունն առաջարկել է իրականացնել 350 մլն դոլարի հնգամյա ներդրումային ծրագիր՝ օդանավակայանը ընդլայնելու համար ։ Ծրագիրը թույլ կտա սպասարկել շատ ավելի մեծ թվով ուղևորների և ավելացնել չվերթների ու ուղղությունների քանակը։ Ավելի վաղ ՝ 2022 թվականի նոյեմբերին, Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI EUROPE) հաղորդել էր "Զվարթնոց" օդանավակայանի թողունակության ընդլայնման համար 400 մլն եվրո ներդնելու պատրաստակամության մասին ։