Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 16:24
Նաիրա Բադալյան

Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի

Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման նպատակը մատուցված/մատուցվելիք բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է և շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելն է, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման ոչ ենթակա ծրագրերի, միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման անընդհատության ապահովումը։ Արդյունքում ակնկալվում է բնակչությանն ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններով՝ պահպանելով ներդրված պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցման տրամաբանությունը։

 

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որոշմամբ առաջարկվում է 3 մլրդ դրամի վերաբաշխում իրականացնել և ավելացնել առողջապահական ծառայությունների ծավալների ֆինանսավորումը: Ծրագրերը հետևյալն են՝ «Շտապ օգնության ծառայություններ» ՝ 400 մլն դրամ, «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ»՝ 500 մլն դրամ, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ»՝ 300 մլն դրամ, «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն»՝ 1 մլրդ 500 մլն դրամ, «Փոխպատվաստման ծառայություններ»՝ 200 մլն դրամ, «Ինֆեկցիոն հիվանդություններ»՝ 100 մլն դրամ:

 

«Այս ավելացումներով մենք շարունակում ենք հանձնառությունը տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակաչությանը: Մի քանի տվյալներ ներկայացնեմ, թե ինչպես են աճել թե՛ սպասարկման դեպքերի, թե՛ ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին: 2018 թ. ավելացող միայն երկու ծրագրերի մասով սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց և դժվարամատչելի հետազոտությունների մասով, մենք 28 հազար 973 դեպքի փոխարեն, 2023 թ.-ին սպասարկել ենք 46 հազար 401 դեպք, 2024 թ.-ին՝ 84 հազար 374 դեպք: 2018-ից 2024 թ. համեմատականը 55 հազար դեպքով ավելի է կազմում: Սրանք միայն առաջին եռամսյակի տվյալներ են: Ավելացման միտումը երկրորդ եռամսյակի՝ մի փոքր ավելի է լինելու: Վեց ամիսների տվյալները ևս շուտով կհրապարակենք: Ընդհանուր առմամբ, առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թ. առաջին եռամսյակի մասով կազմել է ընդամենը 14 մլրդ դրամ, 2023 թ.՝ 24,7 մլրդ դրամ, 2024 թ.՝ 30 մլրդ դրամ», -ասել է նախարարը:

 

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ այս ավելացումները կապված են մի շարք հանգամանքների հետ. «Առաջին հերթին՝ մեր ենթակառուցվածքների և ընդհանուր առմամբ ծառայությունների ցանկի ավելացումն է բերում դեպքերի ավելացման: Երկրորդ՝ դրանք ֆիզիկապես ավելի մատչելի են դառնում նաև մարզային բժշկական օգնություն տրամադրող կենտրոններին, ինչը բերում է նաև փաստացի դեպքերի և դրանցից օգտվելու դիմելիության աճին: Այս ավելացումները կապված են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերի և եղբայրների բժշկական օգնության հավելյալ ծավալներն ապահովմամբ: Շարունակելով մեր քաղաքականությունը՝ ի վերջո ներդնելու ենք առողջապահության ապահովագրություն, բայց չսպասելով դրան, տարեցտարի ավելացնում ենք հասանելիությունը մեր բնակչության համար»:

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավելացած դեպքերը ոչ միայն քանակական աճ են ապահովել, այլև՝ որակական փոփոխություն: Այսինքն՝ տարեցտարի ներդրվում են նաև նոր ծրագրեր և ծառայություններ:

Վարչապետը կարևորել է որոշումը և նշել, որ բուժծառայություններից օգտվողների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ 2018 թ.-ից որդեգրվել է այն քաղաքականությունը, որի համաձայն՝ բուժման կարիք ունեցող ոչ մի քաղաքացի առանց բուժծառայության չպետք է մնա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետպատվերը վերջանալուն նվիրված հրապարակումներին. «Բնականաբար, այդ թեման ինձ շատ էր հուզում և հուզում է, ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ մենք պարզեցինք հետևյալը, օրինակ՝ 2017 թ. պետպատվերի համար դրվում է իքս գումար, և ամբողջ պետական համակարգը աշխատում էր այնպես անել, որ այդ գումարից ավելի կարիք ունեցող չհասնի հիվանդանոց: Այսինքն՝ ուղեգրման ճանապարհին մարդուն այստեղ այնտեղ էին ուղարկում և այդպիսով կառավարում էին գործընթացը: 2018 թ, հետո մենք պետպատվերի ֆինանսավորումը և մեխանիզմները լավարկել ենք և արդեն 2023 թ. ֆինանսավորումը համարյա կրկնապատկել ենք՝ 176 տոկոսով ավելացրել ենք»:

 

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ տարեցտարի ավելացվող գումարները չեն բավականացնում, քանի որ այդ ծառայություններն իսկապես հասանելի են դարձել բնակչության համար: Ըստ վարչապետի՝ այդ համակարգը կառավարելու մեխանիզմների լավարկվել են և այժմ դրվել է օֆերտա բոլոր պետպատվերի ձևերի և ուղղությունների համար, ինչը նշանակում է, որ եթե նախկինում մարդու հնարավորությունը ինչ-որ ձևով կապվում էր կոնկրետ որոշակի հիվանդանոցների հետ, որոշակի չափաբաժիններով, ապա հիմա շահառուն ինքն է որոշում ուր գնալ: «Մարդիկ այդ ծառայություններից ռեալ օգտվում են, և այդ վերնագրերը մի բանի մասին են վկայում, ինչն արտահայտվում է այս թվերով, որ նախկինի համեմատ կրկնապատկվել է պետպատվերով բուժծառայություններից օգտվողների թիվը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը հանրապետությունում պատրաստվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ: «Քննարկումների արդյունքում, ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք կարող է ծավալների մասին պատկերացում չունենք, որ կարող է մտնենք այդտեղ և պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք:

Այս որոշմամբ վերաբաշման միջոցով ավելացնում ենք պետպատվերի ֆինանսավորումը: Դրանով, առաջին՝ առողջապահական բիզնեսում հնարավորինս արդար մրցակցային դաշտ ենք ստեղծում, երկրորդ՝ մարդկանց իրական կարիքներն ավելի շատ ենք սպասարկում, և հաջորդը՝ ստանում ենք պատկերացում, թե ինչ ծավալի հետ ենք գործ ունենալու առողջապահության ապահովագրության համակարգը ներդնելու պարագայում: Կարծում եմ, որ կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա, որովհետև այսպիսի բան ասել, նշանակում է ասել, որ մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք: Չկա՝ եկեք աշխատենք ստեղծենք: Դրա համար ենք մենք վերադառնում հարկերին: Երբ մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ վայ, մեզ ուզո՞ւմ հարկեք, պետք է ասենք՝ այո՛, ձեզ ուզում ենք հարկենք, որովհետև դուք այս 84 374 քաղաքացիներից մեկն եք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանըԿառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանը
Փոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշներըՓոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկովԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազելՀայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազել
ԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրովԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով
Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-իԱրդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
ԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրումԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամըՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը
Հայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարըՀայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրը
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստԿգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվելIDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորությունները
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՎարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով "անօգուտ"
Հայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակՀայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակ
ԱրարատԲանկ  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբԱրարատԲանկ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են "Ագարակ" անցակետի աշխատանքը
«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր
Մեր կառավարության օրոք ԶՊՄԿ-ն սկսել է կրկնակի շատ հարկեր վճարել․ ՓաշինյանՄեր կառավարության օրոք ԶՊՄԿ-ն սկսել է կրկնակի շատ հարկեր վճարել․ Փաշինյան
Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառՁեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառ
Փաշինյան․մեր կառավարության օրոք Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն աճել է ավելի քան 500 մլն դոլարով, իսկ միջին կենսաթոշակի չափը՝ 22 տոկոսովՓաշինյան․մեր կառավարության օրոք Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն աճել է ավելի քան 500 մլն դոլարով, իսկ միջին կենսաթոշակի չափը՝ 22 տոկոսով
Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է և մառախուղ, «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. ՀՀ ՆԳՆՀայաստանի ավտոճանապարհներին ձյուն է և մառախուղ, «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. ՀՀ ՆԳՆ
ԿԲ փոխնախագահ. Առցանց վարկերին առնչվող մեքենայությունների համար մեղավորները խստագույնս կպատժվենԿԲ փոխնախագահ. Առցանց վարկերին առնչվող մեքենայությունների համար մեղավորները խստագույնս կպատժվեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանումՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը ապրիլին նվազել է մինչեւ 79%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը ապրիլին նվազել է մինչեւ 79%
Հայաստանը կրիպտոակտիվների ոլորտում ներդնում է Հայաստանը կրիպտոակտիվների ոլորտում ներդնում է "ֆինանսական հիգիենայի" մեխանիզմ. ԿԲ փոխնախագահը ներկայացրել է կրիպտոարժույթների շրջանառության կանոնները
Կառուցապատողը թաքցրել է ընկերության իրական եկամուտը. Վերականգնվել է պետությանը պատճառված 1, 6 մլն դոլարի վնասըԿառուցապատողը թաքցրել է ընկերության իրական եկամուտը. Վերականգնվել է պետությանը պատճառված 1, 6 մլն դոլարի վնասը
Հայաստանը մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսին՝ ՃապոնիայումՀայաստանը մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսին՝ Ճապոնիայում
Սամվել Կարապետյան. ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն անհրաժեշտ է, բայց ոչ՝ ԵԱՏՄ-ում կորուստների գնովՍամվել Կարապետյան. ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն անհրաժեշտ է, բայց ոչ՝ ԵԱՏՄ-ում կորուստների գնով
Գալուզին. Ռուսաստանը Հայաստանի շահերն ինչ-որ կերպ ոտնահարելու ծրագրեր չունի եւ չի կարող ունենալ, բայց ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ ընտրություն պետք է կատարվիԳալուզին. Ռուսաստանը Հայաստանի շահերն ինչ-որ կերպ ոտնահարելու ծրագրեր չունի եւ չի կարող ունենալ, բայց ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ ընտրություն պետք է կատարվի
ԿԶԵՀ-ը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը կզբաղվեն Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմամբԿԶԵՀ-ը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը կզբաղվեն Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմամբ
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն պարտատոմսերի թողարկմամբ նախադեպ է ստեղծել նորարարությունն ու գլոբալ մտածողությունը համատեղող ընկերությունների համար. սա ուղերձ է ողջ էկոհամակարգին«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն պարտատոմսերի թողարկմամբ նախադեպ է ստեղծել նորարարությունն ու գլոբալ մտածողությունը համատեղող ընկերությունների համար. սա ուղերձ է ողջ էկոհամակարգին
Պետեկամուտների կոմիտեի նախագահը բանակցություններ է վարել Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալություն ներկայացուցիչների հետՊետեկամուտների կոմիտեի նախագահը բանակցություններ է վարել Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալություն ներկայացուցիչների հետ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 7-11-ը դոլարային գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 7-11-ը դոլարային գործարքներն աճել են
Էդուարդ Հակոբյանը Էդուարդ Հակոբյանը "ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցիացիայի" ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանըԿոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը
ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահական համակարգի բարեփոխումների համարՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահական համակարգի բարեփոխումների համար
 Հայաստանի և Իտալիայի զբոսաշրջային  գործակալությունները համագործակցություն են հաստատում Հայաստանի և Իտալիայի զբոսաշրջային  գործակալությունները համագործակցություն են հաստատում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ՀՀ ՆԳՆՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ՀՀ ՆԳՆ
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ քննարկել է ԱՄՀ-ի կողմից աջակցվող պահուստային ծրագրի իրականացման ընթացքըՎահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ քննարկել է ԱՄՀ-ի կողմից աջակցվող պահուստային ծրագրի իրականացման ընթացքը
2026թ. աշնանը նախատեսվում է Երեւանում կազմակերպել ներկայացուցչական միջոցառում՝ Հայաստանի եւ ԱՄԷ-ի գործարարների մասնակցությամբ2026թ. աշնանը նախատեսվում է Երեւանում կազմակերպել ներկայացուցչական միջոցառում՝ Հայաստանի եւ ԱՄԷ-ի գործարարների մասնակցությամբ
Տավուշում լոգիստիկ սառնարանային կենտրոն կստեղծվիՏավուշում լոգիստիկ սառնարանային կենտրոն կստեղծվի
Ուզբեկստանը կդառնա Եվրասիական զարգացման բանկի մասնակից 7-րդ պետությունըՈւզբեկստանը կդառնա Եվրասիական զարգացման բանկի մասնակից 7-րդ պետությունը
Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրիTeam Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
2018 թվականից ի վեր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան2018 թվականից ի վեր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
Aznavour և Nvidia նոր գերհամակարգիչները Հայաստանում լիովին կգործեն 2025 թվի վերջինAznavour և Nvidia նոր գերհամակարգիչները Հայաստանում լիովին կգործեն 2025 թվի վերջին
Հայաստանում վերանայել են Հայաստանում վերանայել են "խելացի" անասնաշենքերի կառուցման ծրագրով պետական աջակցության պայմանները
Բելառուսական Բելառուսական "Բելգոսպիշչեպրոմ" կոնցեռնի պատվիրակությունն այցելել է Հայաստան
Հայաստանը կմիանա գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրինՀայաստանը կմիանա գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին
«Ազիմուտ» ավիաընկերությունը Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի ուղղությամբ լրացուցիչ չվերթներ է գործարկել«Ազիմուտ» ավիաընկերությունը Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի ուղղությամբ լրացուցիչ չվերթներ է գործարկել
Էդուարդ Հակոբյանը և Իվա Պետրովան կարևորել են ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկատվությանը հարկային մարմինների հասանելիության ապահովումըԷդուարդ Հակոբյանը և Իվա Պետրովան կարևորել են ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկատվությանը հարկային մարմինների հասանելիության ապահովումը
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներինԷլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.04.2025
RUB4.760.02
USD390.94-0.33
EUR443.95-0.53
GBP516.82-2.08
CAD281.390.16
JPY27.420.01
CNY53.55-0.01
CHF478.27-0.17