
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2.063 մլրդ դոլար՝ տարեկան 6.9 անգամ աճով։ Ընդ որում, արտահանումն աճել է 7.1 անգամ՝ մինչև 2.051 մլրդ դոլար՝ Ներմուծման 11.1%, մինչև 11.9 մլն դոլար աճի ֆոնին: